00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դեսպանատունը հերքել է Հայաստանին ամերիկյան աջակցություն չտրամադրելու մասին լուրերը

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցамериканский флаг, посольство США
американский флаг, посольство США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Միացյալ Նահանգների բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար։ Ուստի վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվելու, իրականությանը չեն համապատասխանում և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են: Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Здание Конгресса США на Капитолийском холме в Вашингтоне. - Sputnik Արմենիա
Հայաստանին ու Արցախին ուղղված օգնությունը մեծացնելու առաջարկը սատարել են կոնգրեսականները

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ընդհանուր բյուջեն և ֆինանսավորում է հատկացնում տարբեր գործադիր կառույցներին, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Սրա հետ մեկտեղ Կոնգրեսը այս գերատեսչություններին մասնակի անկախություն է տալիս գերակա նպատակների իրագործման նպատակով այս միջոցները տնօրինելու հարցում, ինչն իրականացվում է միջգերատեսչական գործընթացի միջոցով՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»:

Այս գործընթացի միջոցով Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը բաշխվում է ըստ երկրների և ըստ ծրագրերի՝ ապահովելով, որ ընդհանուր գումարը չգերազանցի օրինաստեղծ մարմնի հաստատած գումարը:

Որոշ դեպքերում Կոնգրեսն օգտագործում է իր լիազորությունը սահմանելու ծախսերի կոնկրետ պահանջներ, որը կոչվում է «նպատակային մասհանում»: Այս տարվա բյուջեի մասին օրենքում Կոնգրեսը կրկին օգտագործել է իր լիազորությունը և աջակցության որոշ միջոցներ նպատակային մասհանումների տեսքով հատկացվել են կոնկրետ երկրների (տարածաշրջանում նպատակային մասհանում է նախատեսվել Վրաստանի և Ուկրաինայի համար): Կոնգրեսի կողմից Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերի համար հատկացված միջոցների մնացյալ 58 միլիոն ԱՄՆ դոլարը կբաշխվի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի միջև, որոնց մասով նպատակային մասհանում Կոնգրեսը չի նախատեսել: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում:

Բյուջետային այս գործընթացում նախորդ տարիների համեմատ փոփոխություն չի կատարվել: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման չափը Կոնգրեսը նպատակային մասհանման տեսքով չի պահանջել, բայց դա այդպես է արդեն մի քանի տարի: Նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Եվրոպայի և Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում:

Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառելիս կողմնակալ կլինի և, թերևս, չի պատժի Հայաստանին

Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017թ. կազմել է մոտ 23 միլիոն ԱՄՆ դոլար: Միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր Հայաստանին հատկացրել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:

«Նախագահ Թրամփի կողմից այս ամիս ավելի վաղ ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, ինչը դրականորեն մատնանշում է, որ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
0