00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր նշաձող «Բիզնես Արմենիայի» համար. հիմնադրամը խոստանում է 46,8 մլն դոլարի ներդրում անել

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է 16.3 մլն դոլարի արտահանում ապահովել։ Բացի այդ, հաստատվել է նաև հիմնադրամի նոր անունն ու կորպորատիվ ոճը. այսուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի զարգացման հիմնադրամը 2018 թվականին մտադիր է 46,8 մլն դոլարի ներդրումներ ապահովել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի խորհրդատու, հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը` ներկայացնելով առաջիկա ծրագրերը։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում

Կազմակերպությունը ծրագրում է նաև 16,3 մլն դոլարի արտահանում ապահովել։ Բացի այդ, հաստատվել է նաև հիմնադրամի նոր անունն ու կորպորատիվ ոճը. այսուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով։

Այս տարի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կստեղծվի նաև «Select Armenia» համապարփակ էլեկտրոնային հարթակը, որը «Invest Armenia» և «Made in Armenia» բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։

Մոտ ապագայում հիմնադրամը մտադիր է ներդնել նաև «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, ինչպես նաև Հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների և ներդրողների խնդիրներին։

Հիմնադրամն այս տարի շուրջ 394 հազար դոլար դրամաշնորհ կստանա, որը կուղղվի «eRegulations» գործիքը ստեղծելու համար։ Դրա միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։

Премьер-министр Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հանձնարարեց հայ–լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծել

ՀԶՀ աջակցությամբ անցած տարի հայաստանյան 75 ընկերություն մասնակցել են 11 միջազգային ցուցահանդեսի, նոր գործարար կապեր է ստեղծել և կնքվել ռեկորդային ծավալի` 5,3 մլրդ դրամի (մոտ 11 մլն դոլար) արտահանման պայմանագրեր, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ 2017 թվականի ընթացքում հիմնադրամի ջանքերով Հայաստանում 15.5 մլն դոլարի ներդրումային հուշագրեր են կնքվել։

Հիմնադրամի նորաստեղծ Գործարարության աջակցության ակումբի անդամ ընկերությունները 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով խորհրդատվական ծառայություններ են մատուցում արտադրող և ներդրող գործարարներին։ Տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից։

Ավակյանի խոսքով` Հայաստանում ներկա պահին օտարերկրյա ներդրողներին հետաքրքրում են էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության ոլորտները, վերջին շրջանում աշխուժություն է նկատվում տեքստիլ արդյունաբերության, ոսկերչական արտադրության ու ծանր արդյունաբերության ոլորտներում։

Այդ հարցում զգալի դեր խաղում են հայ-իրանական սահմանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի տարածքով ռուսական շուկա դուրս գալու հնարավորությունը։

Լրահոս
0