ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանից «Ты супер!» նախագծի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ծանոթացել է «Մոսֆիլմի» տաղավարներին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Բելառուսը։
«Ты супер!» նախագծի մասնակիցները երկու ամսից ավելի ապրում են Մոսկվայում։ Ավարտվել է ընտրական փուլը, և երգող երիտասարդությունն անցել է քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակչի համար դեռ ժամանակ կա, այդ թվում` ազատ։ Ուստի Sputnik-ի թիմը փորձում է այնպես անել, որպեսզի նրանց ազատ ժամանակը հնարավորինս հետաքրքիր անցնի։
Ընտանեկան ջերմության բացակայությունը որոշվել է փոխհատուցել «Մոսֆիլմ» կատարած շրջայցով։ Համաշխարհային ամենամեծ կինոհսկաներից մեկը, որն ասես քաղաք լինի քաղաքի մեջ, բացել է իր տաղավարների դռները երեք մասնակիցների` Արտեմ Սեմյոնովի (Լատվիա), Վերա Յարոշիկի (Բելառուս) և Սաթենիկ Գևորգյանի (Հայաստան) համար։
Մերձմոսկովյան «Գվոզդիկա» համալիրից ցանկացած ելք իրադարձություն է։ Չնայած կազմակերպիչների ջանքերին, փակ տարածքում առօրյա կյանքն անհնար է չեղյալ հայտարարել։ Ուստի երկուժամանոց զբոսանքը հաջող է անցել։
«Մոսֆիլմի» թանգարանը կինոյի անշունչ «դերասանների» ցուցահանդես է։ Այնտեղ ցուցադրվում են լեգենդար ֆիլմերի ավտոմեքենաներ և կառքեր, հերոսների հագուստ, աքսեսուարներ` առարկաներ, որոնք հայտնվել են էկրաններին։ Այդ ամենով երեխաները շատ են հետաքրքրվել և տպավորվել։
Շրջայցից հետո նրանց ևս մեկ անակնկալ է սպասել։ Այդ օրը Բելառուսի մասնակից Վերա Յարոշիկի 16-ամյակն էր, նրա աչքերը կապել են և ուղեկցել սրճարան։ Նրան սպասել է մեծ տորթ, որը թխել էր Յարոշիկի տաղանդի երկրպագուներից մեկը, նա նաև նվեր է ստացել հագուստի երիտասարդ էստոնացի դիզայների կողմից։
Ոչ բոլորը կանցնեն մրցույթի քառորդ եզրափակիչ։ Ամենագլխավորն այն է, որ, ի տարբերություն նման շատ շոուների, նրանց իսկապես հաջողվում է ընկերություն անել` մրցակցությունը մղելով երկրորդ պլան։ Նշանակում է, որ մրցույթի ավարտից հետո նրանք կշարունակեն շփվել և հանդիպել թե՛ բեմում, թե՛ կյանքում։
Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։
«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։