00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեշտ չէ կյանքը Հայաստանում, ինչի՞ վրա են հայերը ծախսում «խոպանից» ուղարկած փողերը

© Sputnik / Asatur YesayantsГастарбайтеры в Москве
Гастарбайтеры в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը և ոչ միայն նրանք, սիրում են փող ծախսել, շքեղ ապրել, թանկարժեք ավտոմեքենաներ, հեռախոս և հագուստ գնել։ Բայց ինչպե՞ս ձեռք բերել անհրաժեշտ իրերը, կբավականացնե՞ն արդյոք Ռուսաստանից և այլ երկրներից ազգականներին ուղարկած գումարները։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերն ավանդաբար օգնում են իրենց ընտանիքներին, իսկ ամենահարուստները կարողանում են Հայաստանում բիզնես հիմնել ու հեռվից պահել այն։ Իսկ ինչի՞ վրա են մեր հայրենակիցները ծախսում աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես Ռուսաստանի ուղարկվող գումարները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` 2018թ.-ի հունվարին ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց հաշվին ստացվել է ավելի քան 94,6 միլիոն դոլար։ Դա 12,2 տոկոսով ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Ժողովրդագրական կոլապս. ու՞ր է անհետանում Հայաստանի բնակչությունը և ինչու՞

Տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանեց մեր երկրի համար բավականին հրատապ տրանսֆերների հարցը։

«Հայերը տրանսֆերային միջոցները հիմնականում ներդնում են կրթության մեջ,- բացատրեց Խուրշուդյանը։-Երկրորդ` փողերը ծախսվում են հարսանիքների, թաղումների և այլ միջոցառումների համար։ Բիզնեսին կամ խնայողություններին բաժին է ընկնում փոխանցումների փոքր մասը։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքը ծախսում է ստացված գումարները ոչ միայն սննդի համար, այլև կոմունալ ծառայությունների», — ասաց տնտեսագետը։

Իսկ աղքատության շեմին գտնվող մարդիկ ստացված փողերը ծախսում են միայն սննդամթերքի և կոմունալ վարձերի համար։

Փոխանցման գործառույթներ

Փոխանցումները կատարում են երկու գործառույթ` կարճաժամկետ և երկարաժամկետ։ Առաջին դեպքում խոսքը մեր երկրի քաղաքացիների ֆինանսական կարիքները հոգալու մասին է։ Պարզաբանեց Խուրշուդյանը։

«Իսկ ինչ վերաբերում է երկարաժամետ գործառույթին, ապա այն տարադրամի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն է ունենում։ Բացի այդ, փոխանցումները բացասական ազդեցություն են ունենում երկրի մրցունակության վրա», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Տնտեսության վրա տրանսֆերների ազդեցությունը միանշանակ չէ, և հիմնական բանավեճն ընթանում է այն բանի շուրջը, թե որքան արդյունավետ են դրանք օգտագործվում։ Փորձագետի կարծիքով` Հայաստանում արդյունավետությունն այդքան բարձր չէ, քանի որ ամեն ինչ ուղղակիորեն կախված է երկրի տնտեսական վիճակից և մրցունակությունից։

Ուստի հարկ չկա խոսել այն մասին, որ փոխանցումները երկրում տնտեսական աճ չեն ապահովում, այլ միայն որոշ մարդկանց սոցիալական բարեկեցությունն են հոգում։

Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Չկա մարդ, չկա խնդիր. ինչպես է Հայաստանը պայքարում գործազրկության դեմ

Պատասխանելով հարցին` վերականգնվո՞ւմ են արդյոք փոխանցումների ծավալները Հայաստանում ճգնաժամի տարիներից հետո, Խուրշուդյանը նշեց` մասամբ։

«Անցած տարվա համեմատ (2017թ.-ի և 2018թ.-ի հունվարի տվյալներով)` կարելի է ասել, որ վերականգնվում են։ Բայց չի կարելի ասել, որ իրավիճակն արմատապես բարելավվել է, քանի որ դեռ մինչև վերջ չենք հաղթահարել ճգնաժամը», — հավելեց փորձագետը։

Ռուսական շուկան կարևոր է Հայաստանի համար ոչ միայն փոխանցումների առումով։ Այն հայկական արտահանվող ապրանքի հիմնական շուկան է։ Նման կարծիք հայտնեց տնտեսագետը։

Խուրշուդյանի խոսքով` փոխանցումներն ընդամենն օգնում են մեր հայրենակիցներին չդասվել «աղքատների շարքը» և մի քիչ ավելի լավ ապրել։

Տնտեսագետը նշում է, որ փոխանցումների ծավալը մեր երկրում կարելի է միջին համարել։

«Եթե բնակչությունն ապրեր միայն դրամական փոխանցումների հաշվին, ապա կարելի էր խոսել իրական սպառնալիքի մասին, քանի որ նման պայմաններում տնտեսությունը լիովին կախված է արտասահմանից ստացվող ֆինանսներից», — նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանի տնտեսությունն անմիջականորեն կախված է Ռուսաստանում ընթացող գործընթացներից, և երբ այնտեղ իրավիճակը փոխվում է դեպի վատը, ապա անմիջապես արտացոլվում է մեր երկրի վրա։ Խուրշուդյանը հիշեցրեց, որ մինչև ճգնաժամը 2014թ.-ին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել է 80 տոկոս, իսկ հիմա 60 տոկոս է։

Деньги любят счет - Sputnik Արմենիա
Հայ հայրիկներն ավելի շատ են փող ուղարկում Ռուսաստանից․ գո՞հ է արդյոք ֆիննախը

Կյանքի պատմություն կամ «սպիտակ խոպան»

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնց հայրերը մեկնել են արտագնա աշխատանքի աշխարհի տարբեր երկրներ, մասնավորապես Ռուսաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի բնակչուհի Անահիտ Իսրայելյանը պատմեց, թե ինչի համար են ծախսվում փողերը, որոնք ընտանիքի հայրն ամեն ամիս ուղարկում է Ռոստովից։

«Մենք ընտանիքով արդեն յոթ տարի է Հայաստանում ենք ապրում, իսկ հայրս Ռուսաստանում է։ Ասում է` մեզ մոտ դժվար է աշխատանք գտնել, իսկ Ռուսաստանում շինարարական բիզնեսով է զբաղվում։ Մոտավոր ցուցակ կա` ինչի վրա ենք գումար ծախսում։ Կարծում եմ` բոլորն էլ այդպես են անում։ Մեր ընտանիքում գումարն առաջին հերթին ծախսվում է սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների համար», — նշեց Անահիտը։

Ռուսաստանից ստացած միջոցների շնորհիվ Անահիտը կարողացել է վճարել Հայաստանի պետական բուհերից մեկում ուսման վարձը։

«Ոմանց համար դա լրացուցիչ եկամուտ է, որը կարելի է ծախսել ժամանցի համար, սակայն իմ աշխատավարձով (150 հազար դրամ) չեմ կարող այպիսի շռայլություն թույլ տալ։ Հիմանակում գումարը կենցաղային նպատակներով է ծախսվում», —ասաց նա։

Մի քիչ վիճակագրություն

Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով` 2018 թվականի հունվարին դրամային փոխանցումները 2017 թվականի դեկտեմբերի համեմատ 51,4%-ով նվազել են։

Свадьба - Sputnik Արմենիա
Ամուսնության և գերմանացի սկեսրայրի մասին. ինչու՞ հարյուր հազար հայուհի երբեք չեն ամուսնանա

Հայաստանից արտասահմանյան փոխանցումները կազմել են 74,3 միլիոն դոլար, այնինչ 2017 թվականի հունվարին 42,6 միլիոն դոլար էր (74,3% աճ)։ 2018 թվականի հունվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ֆինանսական ներհոսքը կազմել է 20,3 միլիոն դոլար։

Ռուսաստանից եկած դրամային փոխանցումները 2018 թվականի հունվարին 2017 թվականի հունվարի համեմատ աճել են 18,9%-ով` կազմելով 51,7 միլիոն դոլար (այսինքն` բոլոր փոխանցումների 60%-ը)։ Դրամային միջոցների արտահոսքը հանրապետությունից ՌԴ կազմել է 23,4 միլիոն, նվազել է 12,7%-ով։

Երկրի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2017 թվականին Հայաստան եկած գումարները կազմում են 1 756,4 միլիոն դոլար(14,5% աճ), իսկ արտահոսքը` 1 024,9 միլիոն դոլար (25,4% աճ)։ Արդյունքում նախորդ տարվա ընթացքում գումարի բուն ներհոսքը կազմել է մոտ 731,5 միլիոն դոլար (2,2% աճ)։

Լրահոս
0