00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարով գնաք. ինչի՞ համար են վարորդները «շնորհակալ» Կարապետյանին

© Sputnik / Asatur YesayantsЧас пик в Ереване
Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած ներկայիս կառավարության գործունեության որոշ դրական կողմերին, վերջին ամիսներին ընդունված օրինագծերը լուրջ վնաս են հասցրել տաքսու վարորդներին և ավտոսիրողներին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանի տաքսու վարորդներն ու ավտոսիրողները Կարեն Կարապետյանի աշխատանքն են ամփոփում։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով` չնայած մեքենաների ներկրման հետ կապված որոշ դրական փոփոխություններին ու բարեփոխումներին, գործող կառավարությունը անհատույց վնաս է հասցրել տաքսի ծառայություններին ու հարվածել է ավտոսիրողների գրպաններին։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Վրացիներին դուր չի գալիս Հայաստանում «աջ ղեկի» արգելքը. նրանց շահույթները կնվազեն

«Տաքսի ծառայությունների վրա չափազանց մեծ հարկեր են դրել։ Իսկ Yandex ու GG առցանց ծառայությունների հայտվելուց հետո մրցակցությունը խեղդում է», — ասաց վարորդների իրավունքների պաշտպանը։

Գործող կառավարության հերթական անընդունելի որոշումը աջակողմյան ղեկով մեքենաների` մեծ մասամբ Ճապոնիայից ներկրման արգելքն է։

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի համաձայն` 2018 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը առաջարկվում է ժամանակավոր արգելել այդպիսի մեքենաների ներմուծումը։ Սակայն այն մարդկանց, որոնք արդեն այդպիսի մեքենա ունեն, չեն արգելի երթևեկել դրանցով։ Ոստիկանության տվյալների համաձայն` հանրապետությունում մոտ 35 հազար աջակողմյան ղեկով մեքենա կա։

«Ճապոնական մեքենաները համեմատաբար էժան են ու շատ ապահով։ Ափսոս, որ այլևս չենք կարողանա ներմուծել դրանք», — ափսոսանք հայտնեց բանախոսը։

Աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը կավելացնի ձախ ղեկով, բայց հին մեքենաների ներկրումը հանրապետություն։ Քանի որ մեր երկրի քաղաքացիները ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում չեն կարող իրենց ձախ ղեկով նոր, վերջին արտադրության մեքենաներ թույլ տալ։

Активисты против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը թույլ չի տալիս աջ ճանապարհից ձախ «շեղվել»

«Ավտովարորդների պաշտպանության լիգայում» գրեթե համոզված են, որ շուտով Կարեն Կարապետյանը հրաժեշտ կտա պաշտոնին։ Ուստի կազմակերպությունը եկող հինգշաբթի` մարտի 29-ին, կառավարության շենքի մոտ ակցիա կկազմակերպի` Կարապետյանին «բարով գնաս» ասելու համար։

Հովհաննիսյանի խոսքով` ներկայիս կառավարության գործունեությունը դրական կողմեր էլ ունի։ Փորձագետը նշեց, որ պարզեցվել է մեքենաների ներկրման գործընթացը։

Օրինակ` Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն մաքսազերծման հետ կապված գործընթացները պարզեցնելու ու սպասարկումը լավացնելու համար 2018 թվականի հունվարի 8-ին petekamutner.am պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային գների մասին, որոնք պետք է նշվեն դեկլարացիայի լրացման ընթացքում։ Ներմուծման ոլորտի կարգավորումը պետք է նվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու հնարավորինս սահմանափակի մաքսազերծողների ու ներմուծողների շփումը։

Լրահոս
0