ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Գարեգին Մաշումյանը դարձել է Մոսկվայի «Սպարտակի» ֆուտզալի թիմի լավագույն գոլի հեղինակը։
Լավագույն գոլը որոշել են ակումբի երկրպագուները, որոնք քվեարկել են «Վկոնտակտեի» էջում։ Նրանք էլ ընտրել են Մաշումյանի գոլը։
Հիմա ֆուտզալի բարձրագույն լիգայում «Սպարտակը» զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն «Ալմազին»։
Ավելացնենք, որ Գարեգին Մաշումյանը Հայաստանի ֆուտզալի հավաքականի հարձակվող է, մեծ ֆուտբոլում հանդես է եկել «Ալաշկերտի», «Ուլիս-2»-ի, «Կիլիկիայի» և «Բանանցի» կազմերում։ Ընդհանուր առմամբ դաշտ է դուրս եկել 37 անգամ և աչքի ընկել չորս անգամ։
Մինի ֆուտբոլում Մաշումյանը «Լեո» ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Մարզիկը խաղացել է Հայաստանի ֆուտզալի հավաքականում 11 անգամ և դարձել չորս գոլի հեղինակ։ Մինչև խաղաշրջանի ավարտը հանդես է գալու Մոսկվայի «Սպարտակում»։