00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատոմային էլեկտրակայանի ռեակտորը ոչ մի բանով չի առանձնանում, սովորական խորհրդային Ջրաջրային էներգետիկական ռեակտոր (ՋՋԷՌ) է, բայց հայերը լավ առաջ են գնացել դրա շահագործման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում ատոմակայանի շահագործման եզակի փորձ է կուտակել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը: Նա Մոսկվայի ու Մինսկի փորձագետների հետ մասնակցեց «Բելառուսի ատոմային էներգետիկան. անվտանգություն և էկոլոգիա» թեմայով տեսակապին։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանն է անվտա՞նգ, թե՞ Թուրքիայի «Ակույուն»

Գալստյանը նշեց, որ հայկական ԱԷԿ-ը կառուցված է բավականին տարածված տեխնոլոգիայով, որի հիմքում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորն է։

«ԱԷԿ-ը հակասեյսմիկ հատուկ համակարգեր ունի, որոնք Ճապոնիայից են գնվել», — ասաց Գալստյանը։

Բացի այդ, ԱԷԿ-ի տարածքը եզակի է Հայաստանի համար։ Փորձագետի կարծիքով` դա երկրի ամենաանվտանգ հարթակն է. ամբողջ արդյունաբերական գոտին բազալտի պլատֆորմի վրա է, որի հիմքում հատուկ բնահողեր են։ Դա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ԱԷԿ-ի պոտենցիալ սպառնալիքը, եթե մոտակայքում երկրաշարժ տեղի ունենա։

Էներգետիկայի նախարարի խորհրդականը հավելեց, որ ոլորտի մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում սեյսմակայունության հարցերին. նրանք մի քանի անգամ երկրաբանական ու աշխարհաֆիզիկական հետազոտություններ են անցկացրել այդ հարթակում, այդ թվում նաև 90-ականներին կայանի վերագործարկումից հետո։

Երբ նույն կայանում նոր բլոկեր կառուցելու մասին որոշում էր կայացվում, մասնագետները նոր հետազոտություններ են անցկացրել, հայտնեց բանախոսը. մասնավորապես` հայ մասնագետները դիմել են ՄԱԳԱՏԷ (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության), որ Հայաստանին տրամադրեն լավագույն փորձագետներին ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից։

«Հայաստանի նախագահին կից գործում է ատոմակայանի շահագործման անվտանգության խորհուրդը, որում ընդգրկված են անկախ փորձագետներ ամբողջ աշխարհից։ Նրանք պարբերաբար փորձաքննություններ են անցկացնում ու գտնում են կայանի շահագործման ընթացքում առաջացած հարցերի պատասխանները», — ընդգծեց նա։

«Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի տնտեսության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է»,- հավելեց Գալստյանը` նշելով, որ երկիրը բաց է միջազգային համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Բելառուսի մասնագետների հետ համագործակցությանը, բանախոսը հիշեցրեց, որ երկրների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել։ Նրա խոսքով` դա բավականին լուրջ փաստաթուղթ է։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը որոշել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2027 թվականը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ 270 մլն դոլարանոց վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին, «Ռոսատոմի» աջակցությամբ։

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի (Երևանից մոտ 30 կմ հարավ) մոտակայքում: Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976թ. դեկտեմբերին, երկրորդը՝ 1980թ. հունվարին: Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր 1989թ. մարտին` 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո, երբ 25 հազար մարդ զոհվեց:

Լրահոս
0