00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում կկառուցվի երիտասարդ ընտանիքների նոր թաղամաս

© Sputnik / Asatur YesayantsЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում երիտասարդական նոր ավան կկառուցվի։ Շինարարական ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երեք տարի հետո Երևանը երիտասարդական նոր ավան կունենա։ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած քաղաքաշինական ծրագիրն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։

Ծրագիրը քաղաքապետարան է ներկայացրել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Երիտասարդական նոր թաղամասը կառուցվելու է Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող Մոնթե Մելքոնյանի անունով ճանապարհին հարակից տարածքում։ Այս տարածում 6,57 հա մակերեսով հողամասն այսօր շինարարության նպատակով տրամադրվեց «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» կազմակերպությանը։

Նոր ավանը կունենա մոտ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կապահովի շուրջ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ից, ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

Երևանում կառուցվում են բազմաբնակարան բնակելի համալիրներ, որոնք շուկայականից ցածր գներով ու վարկային ցածր տոկոսադրույքներով տրամադրվում են բնակարանի կարիք ունեցող երիտասարդ մասնագետներին:Կառավարության հաստատած նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու պահանջարկը բավական մեծ է։ Առկա ծրագրերին մասնակցելու շուրջ 1200 դիմում է ստացվել, ինչը նոր ծրագրի առիթ է դարձել։

Լրահոս
0