00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik–ը ԶԼՄ–ների համար կրթական ծրագիր կանցկացնի Հայաստանում

© SputnikМИА и радио Sputnik начинает образовательнyю программу SputnikPro для журналистов в странах ближнего зарубежья
МИА и радио Sputnik начинает образовательнyю программу SputnikPro для журналистов в странах ближнего зарубежья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ը կրթական ծրագիր է գործարկում հետխորհրդային երկրների ԶԼՄ–ների համար։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն մեկնարկում է SputnikPro կրթական ծրագիրը, Հայաստանում վարպետության դասը տեղի կունենա ապրիլի 10-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

© SputnikԻրինա Կեդրովսկայա
МИА и радио Sputnik начинает образовательнyю программу SputnikPro для журналистов в странах ближнего зарубежья - Sputnik Արմենիա
Իրինա Կեդրովսկայա

SputnikPro-ի ընթացքում շնորհանդեսներ և վարպետության դասեր են անցկացնում ռուսական լավագույն մեդիամենեջերներն ու առաջատար մասնագետները, որոնք ԶԼՄ-ներում աշխատելու վիթխարի փորձ ունեն։ Ծրագիրը լրագրողներին է ներկայացնում ժամանակակից մուլտիմեդիոն լրատվական գործակալության չափանիշները և աշխատանքի տեխնոլոգիաները։ Վարպետության դասընթացների առաջին շարքը տեղի է ունեցել Մինսկում, երկրորդը` Թբիլիսիում, այնուհետև SputnikPro-ն կգա Երևան։

«Մինչ օրս նախկին ԽՍՀՄ երկրներում լրագրողների հետ շփվել են միայն արևմտյան մեր գործընկերները` գործակալությունները և հիմնադրամները, որոնք զբաղվում են այսպես կոչված ժողովրդական արժեքների առաջխաղացմամբ։ Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, մեզ համար սա նման է վաղուց չհանդիպած ընկերների հավաքի, որոնք իրենց լավ են զգում ընդհանուր սեղանի շուրջ, յուրաքանչյուրն իր կյանքն ունի, բայց խոսելու թեմաներ կան», — ասել է Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

© SputnikՕլեգ Շչեդրով
МИА и радио Sputnik начинает образовательнyю программу SputnikPro для журналистов в странах ближнего зарубежья - Sputnik Արմենիա
Օլեգ Շչեդրով

Sputnik-ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի ներկայացուցիչները կխոսեն իրենց փորձի մասին, որը կարող է հետաքրքրել ռուսալեզու լրագրողներին։ Մրցակից պարբերականների լրագրողները կարող են օգտակար գիտելիքներ ստանալ, ինչը շատ կարևոր է նաև Sputnik-ի համար. մրցակցությունը գործակալությանը ստիպում է ավելի արագ զարգանալ։

SputnikPro ծրագրում խոսնակներ ներգրավված են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագրի տեղակալ, Մոսկվայի պետական համալսարանի լրագրության նոր մեդիա ֆակուլտետի ամբիոնի դասախոս Նատալյա Լոսևան, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի պետական ինտերնետային նախագծերի տնօրինության տնօրեն Իրինա Կեդրովսկայան, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի կրթական ծրագրերի ղեկավար Օլեգ Շչեդրովը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում օնլայն պարբերականների ֆոտոծառայության ղեկավարի տեղակալ Սվետլանա Սվիյազովան, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար Օլգա Կոլևան և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի խորհրդական Սվետլանա Բաբաևան։

Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0