ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ԱՄՆ մեկնած երգչուհի Սիրուշոն այցելել է նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին և այդ մասին գրել Instagram սոցիալական ցանցում։
«Մինչև դեպի Բոստոն շարժվելը Նյու Ջերսիում այցելեցի նաև նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին, ով, ինչպես իմացա, համերգից ոգեշնչված` սկսել էր իմ դիմանկարների վրա աշխատել»,- գրել է երգչուհին և լուսանկար հրապարակել։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` երգչուհի Սիրուշոն, համերգային շրջագայության է մեկնել ԱՄՆ։
Նա հասցրել է հայկական դպրոց այցելել և հիանալ իր երգի տակ պարող դպրոցականների ելույթով։
Սիրուշոյին ուրախացրել են նաև հյուրանոցում։ Նա ավելի վաղ Instagram սոցիալական ցանցում հրապարակել է նվերներով լի զամբյուղի լուսանկարը։ Երգչուհու խոսքով` հյուրանոցի աշխատողները հոգացել էին, որ նվերների մեջ հայկական պանիր լինի։