00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցաքննե՞լ Ռոբերտ Քոչարյանին, թե՞ ոչ. ընդդիմության բանաձևը չընդունվեց

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երկրորդ նախագահին հիշեցրել են «ընդդիմության դիպուկահարների» մասին և պահանջել են ցուցմունք տալ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը մերժեց «Ելք» դաշինքի` 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին բանաձևը։ «Կողմ» քվեարկեցին 9 պատգամավոր, «դեմ»` 56 (իշխանության պատգամավորները), յոթ խորհրդարանական ձեռնպահ մնացին։ Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը։

Беспорядки на улице Лусаворича 1 марта 2008 г. - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի զոհերի հարազատները չեն փոխհատուցվել, փոխհատուցվել են խանութների տերերը

Բանաձևը պահանջում էր խիստ պատասխանատվության ենթարկել մարտի 1-2-ի ցույցի ժամանակ սպանությունների կազմակերպիչներին և իրագործողներին, որոնք զենք են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև վերանայել ընդդիմության ակտիվիստների դեմ քրեական ցուցմունքները։

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը հիշեցրին, որ 2008թ-ի մարտին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղած ժամանակ հայտարարել է, որ ցուցարարները, թաքնվելով ավտոմեքենաների հետևում, կրակել են ներքին զորքերի զինվորների վրա։ Այնուամենայնիվ, քրեական գործերի նյութերում երբեք և ոչ մի տեղ չի երևացել նման տեսագրություն։

«Ուստի պետք է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», — հայտարարեց Փաշինյանը։

Իշխող ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հերթին հայտարարեց, որ գործի նյութերը քննության գաղտնիքն են։

«Այնուամենայնիվ նման նյութեր կան, և դրանց մասով ընթանում է քննություն», — ասաց նա։

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։

Լրահոս
0