00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերի հետագա գործողություններն ուղղակիորեն սպառնում են Սիրիայի հայ համայնքին. թուրքագետ

© AFP 2024 / OZAN KOSEТанки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай
Танки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի թվում թուրքերը թիրախավորել են նաև Ղամիշլի քաղաքը, որտեղ հայկական մեծ համայնք կա։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Սիրիայի տարածքում թուրքական բանակի հետագա գործողություններն ուղղակիորեն սպառնում են արաբական երկրի հայ համայնքին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Աֆրինի գրավմանը կհետևեն թուրքական բանակի նոր հարվածները Սիրիայի և Իրաքի քրդերին։ Մելքոնյանի խոսքով` Սիրիայի հյուսիսում գտնվող այլ բնակավայրերի շարքում թուրքերը թիրախավորել են նաև Ղամիշլի քաղաքը, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում։

Танки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай - Sputnik Արմենիա
Սիրիայի Աֆրինը թուրքական զորքերի հսկողության տակ է. Էրդողանի հայտարարությունը

«Ղամիշլիում կբախվեն հայկական սփյուռքը և թուրքական բանակը։ Հաշվի առնելով պատմական փորձը` կարելի է հաստատապես ասել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր հայրենակիցների համար», — ասաց փորձագետը։

Փորձագետը վստահ է` Էրդողանի վերջնանպատակն Իրաքի Մոսուլն է, ինչի մասին կարելի է դատել թուրք առաջնորդի հայտարարությունից, որը նա արել է երկրի հյուսիսում` Քրդստանի բանվորական կուսակցության բազաների շրջանում, Իրաքի ղեկավարության հետ «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու հարցը քննարկելուց հետո։

Մելքոնյանի կարծիքով` Աֆրին ներխուժելը և Սիրիայում, այնուհետև Իրաքում մարտական գործողությունները շարունակելու հավանականությունը լիովին բխում է Էրդողանի գալիք նախընտրական քարոզարշավի տրամաբանությունից։ Թուրքիայում 2019թ.-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ, որից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, որոնք նախագահին օժտում են լայն լիազորություններով։

«Էրդողանն օսմանյան կառավարիչների ոգով բռնազավթում է հարևան երկրների տարածքները։ Թուրք նախագահին պետք էին ռազմական հաղթանակներ, և նա դրանք ստացել է», — նշեց զրուցակիցը։

Փորձագետը համոզված է, որ համաշխարհային հանրությունն համարժեք միջոցներ չի ձեռնարկում թուրքական ագրեսիան կասեցնելու համար։ Գերտերություններից յուրաքանչյուրն իր շահերն ունի Մերձավոր Արևելքում, և այդ շահերը միշտ գերադասվել են մարդասիրական գաղափարներից, տարածքային ամբողջականության և ժողովուրդների անվտանգության ապահովումից։

Էրդողանը մարտի 18-ին հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին քաղաքը լիովին ազատագրվել է զինված խմբավորումներից։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի փառքի ծարավը. «քաղաքական աղավնին» ցանկանում է նոր Աթաթուրք դառնալ

«Հիմա Աֆրինում ծածանվում են Թուրքիայի և Սիրիայի ազատագրական բանակի դրոշները», — հայտնեց նա։

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։

Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Լրահոս
0