ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնոմ է, որ երեկ՝ մարտի 19-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արցախի պաշտպանության բանակի դիրքապահները Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում՝ Թալիշի սահմանին, խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք:
Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ այն հետախուզական նպատակներով էր գործողության մեջ դրվել և հատել էր մեր սահմանը:
ԱԹՍ-ն հաջողությամբ վնասազերծված է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է խոցված սարքի լուսանկարները: