ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Մարիտիմուն» արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթել է «Տոնդելային»:
Դուբլի հեղինակ է դարձել Ջոելը:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Մարիտիմուն» 6-րդ տեղում է 39 միավորով: