ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երևանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են շտապել Ռուսաստանի դեսպանատուն` մասնակցելու ՌԴ նախագահի ընտրություններին։
Տեղական ժամանակով ժամը 18:30–ի դրությամբ դեսպանատան ընտրատեղամասում ավելի քան 4200 մարդ էր քվեարկել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչյուկինը։ Նրա խոսքով` ընտրատեղամաս եկած մարդկանց քանակն աննախադեպ է։
Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ ողջ օրվա ընթացքում Երևանում ՌԴ դեսպանատանը 1070 մարդ էր քվեարկել։
Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։
Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։