00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մոդելը լավ լուրերով է վերադարձել Miss Europe World-2018-ից

© Из личного архива М.МаргарянТоп-модель Марине Маргарян
Топ-модель Марине Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Miss Europe World–ում Հայաստանը ներկայացրած Մարինե Մարգարյանը շատ տպավորված է վերադարձել հայրենիք։ Նա համոզված է` գեղեցկության ու հաջողության գաղտնիքը թաքնված է մարդու ներաշխարհում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մոդել Մարինե Մարգարյանը Բեյրութում անցկացված Miss Europe World-2018 մրցույթում «Հանդիսատեսի համակրանք» (Best voting) մրցանակ է ստացել։

Գեղեցկության հեղինակավոր մրցույթի հայ մասնակիցը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է մրցույթից ստացած տպավորությունների մասին։ Միջոցառումն անցկացվել է փետրվարի 24-ից մարտի 13-ը Բեյրութում։

«Հայաստանում մասնակցեցի քասթինգի, որը երկու փուլից էր բաղկացած։ Ինձ ընտրեցին, ու փետրվարին Բեյրութ մեկնեցի։ Յուրաքանչյուր մրցույթ տարբեր հույզեր է հաղորդում։ Պատասխանատվությունը միշտ մեծ է, քանի որ մի ամբողջ երկիր ես ներկայացնում», — նշեց Մարինեն։

Մրցույթը մի քանի փուլով է անցել` ազգային զգեստի ցուցադրություն, սև զգեստի ցուցադրություն (լողազգեստի փոխարեն), իսկ վերջում` երեկոյան զգեստ։

Ընկերություն և ատելություն

Գեղեցկության մրցույթների մասնակիցների վեճերի մասին շատ է խոսվում, բայց Մարինեի դեպքում ոչ միայն վեճեր չեն եղել, այլև մրցույթի ընթացքում նա նոր ընկերուհիներ է ձեռք բերել։ Հայրենիք վերադառնալուն պես մյուս մասնակիցները գրել են նրան, ասել, որ կարոտում են։

«Բոլորի հետ ընկերացա։ Մենք նույն սենյակում էինք ապրում Նորվեգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի մասնակիցների հետ, մտերմացել եմ նրանց հետ։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ ամռանը հավաքվելու ենք ինչ-որ մի տեղ», — հայտնեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

© Из личного архива М.МаргарянՄարինե Մարգարյան
Մարինե Մարգարյան - Sputnik Արմենիա
1/3
Մարինե Մարգարյան
© Из личного архива М.МаргарянՄարինե Մարգարյան
Մարինե Մարգարյան - Sputnik Արմենիա
2/3
Մարինե Մարգարյան
© Sputnik / Asatur YesayantsՄարինե Մարգարյան
Մարինե Մարգարյան - Sputnik Արմենիա
3/3
Մարինե Մարգարյան
1/3
Մարինե Մարգարյան
2/3
Մարինե Մարգարյան
3/3
Մարինե Մարգարյան

Մարինեն շատ է լսել գեղեցկուհիների վեճերի, հագուստ պատռելու ու կոշիկի կրունկ կոտրելու մասին, բայց ինքն այդպիսի տհաճ իրավիճակներում չի հայտնվել։

«Օրինակ` մրցույթի փուլերից մեկի համար ես ինքս էի երեկոյան զգեստ տարել, թեև կազմակերպիչներն ասել էին, որ աղջիկները կարող են տեղում մի բան ընտրել։ Ես թանկարժեք զգեստ էի տարել, ու, աստված չանի, մեկը համարձակվեր դիպչել իմ հագուստին», — ասաց մոդելը։

Նա նշեց, որ մրցույթի կազմակերպիչները բոլոր չափանիշներով գոհ են Հայաստանից, իսկ դա ամենակարևորն է։

Գեղեցկություն և կրթություն

Մոդելը մանկուց հետևել է գեղեցկության մրցույթներին ու մտածել` կմեծանամ, այս գեղեցիկ աղջիկների փոխարեն կքայլեմ բեմում»։ Հետո Մարինեն մոդելային բիզնեսով է զբաղվել, մասնագիտական դպրոց ավարտել, բայց չի կարծել, որ մրցույթների կմասնակցի։

«Արդեն 15 տարի է` երգում եմ, բեմն ինձ համար կյանք է։ Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «էկոնոմիկա և բիզնես» ֆակուլտետը», — ասաց նա։

Մոդելը կարծում է, որ չկան տգեղ կանայք, իսկ ներքին ու արտաքին գեղեցկությունը պետք է համապատասխանեն իրար։

Մոդել Մարինե Մարգարյանը մասնակցել է «Միսս ԱՊՀ — 2017» մրցույթին, որն անցյալ տարի անցկացվել էր Երևանում։

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել էր Լուիսա Բարթոնը (Luissa Burton) Մեծ Բրիտանիայից։

Լրահոս
0