ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի կրկնակի փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդևան արտասվել է, երբ նրան նվիրել են Օլիմպիադայի ոսկե մեդալի կրկնօրինակը։ Այս մասին հայտնում է ren.tv-ն։
Եվգենյան չի կարողացել զսպել արցունքները։ Մեդվեդևայի երկրպագուներից մեկը նկարահանել է այդ տեսարանը, տեսանյութն ավելի ուշ հայտնվել է համացանցում։
«Շատ շնորհակալ եմ։ Իսկապես անսպասելի էր»,- ասել է Մեդվեդևան, իսկ շրջապատող մարդիկ սկսել են ծափահարել։
Ավելի ուշ նա Instagram- ի իր էջում նա հրապարակել է «ոսկե մեդալի» լուսանկարը և գրել, որ իր երկրպագուները լավագույնն են աշխարհում։