00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առնետների կողքի՞ն, թե՞ մարդկային պայմաններում. Ախուրյանում ապրող փոքրիկի ճակատագիրը

© Sputnik / Armenuhi MkhoyanДети, живущие в домике в Ахуряне
Дети, живущие в домике в Ахуряне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ախուրյանի կիսավեր տնակում, առնետների կողքին ապրող փոքրիկի ճակատագիրը հուզել է ոչ միայն հասարակությանը, այլև Ախուրյան խոշորացված համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ախուրյանի  Ջրաշինարարների 107  տնակում տատիկի ու պապիկի հետ բնակվող միակ փոքրիկը պարտադիր բուժզննման կենթարկվի, հետո կորոշվի` ում հետ կապրի նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցում տեղակայված 107 տնակում բնակվող երեխաների մասին տեսանյութ էր տարածվել, որը պատմում էր կիսավեր, կենցաղային տարրական հարմարություններից զուրկ, առանց գազի ու լույսի, կոտրված պատուհաններով տնակում տատիկի հետ ապրող 3 անչափահաս թոռների մասին։ Երեխաներից երկուսը կնոջ դստեր երեխաներ են, մեկը` որդու։

Дети, живущие в домике в Ахуряне - Sputnik Արմենիա
Անչափահաս երեխաները խայծ` գումարներ շորթելու համար. սոցիալական կայքերի դրամահավաքները

Խնամակալության և հոգաբարձության հատուկ հանձնաժողովը մարտի 17-ին քննարկեց Ախուրյանում 62 տարեկան տատիկի հետ ապրող փոքրիկի՝ 2-3 տարեկան Ամալյա Մխիթարյանի հարցը: Փոքրիկը կնոջ որդու՝ Գառնիկի դուստրն է:

Ախուրյան համայնքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պաշտոնական տվյալներով՝ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոց, տնակ 107-ի նախկին բնակիչ Գառնիկ Հովհաննեսի Տիգրանյանն իր ընտանիքի հետ արդեն 3-րդ տարին է` նշված հասցեում չի ապրում: Գառնիկը կնոջ հետ այս պահին արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ փոքրիկին թողել տատի հսկողության տակ: Արդյունքում փոքրիկը ապրում է տատիկի հետ կիսավեր, կենցաղային հարմարություններից զուրկ տնակում: Ի դեպ, ավելի նորմալ պայմաններով տնակ տեղափոխվել տատիկն ինքն է հրաժարվել, իսկ ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց տատը՝ այս պահին որդուց ու հարսից տեղեկություն չունի, միայն գիտի, որ ՌԴ են ՝ արտագնա աշխատանքի, իսկ մեկնելուց առաջ երեխային թողել են իր մոտ:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ երեխային առաջին հերթին ուղարկելու են բուժզննման՝ պարզելու երեխայի առողջական վիճակը:

«Այս ընթացքում կանոնակարգվելու է նաև խնամակալության հարցը՝ օրենքի տարրին համապատասխան։ Եթե հստակեցվի, որ տատիկն ի վիճակի է պահել երեխային, փոքրիկին կթողնեն տատիկի մոտ»,- ասաց նա:

Համայնքապետարանից նաև տեղեկացնում են, որ առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի ընտանիքի բնակարանի հարցը:

«Համայնքապետարանից տեղեկացնում են, որ բարերարի օգնությամբ կլուծվի նաև բնակարանային հարցը, եթե նույնիսկ բնակարանի հարց չլուծվի, ապա ավելի նորմալ տնակ կհատկացվի, իսկ մինչ այդ համայնքի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն ամենօրյա հերթապահություն է սահմանելու»,- նշեց պատասխանատուն։

Եթե այս ընթացքում էլ տատիկի կողմից երեխայի նկատմամբ ավելի լուրջ հսկողություն չիրականացվի, կամ եթե նա կրկին հրաժարվի նորմալ պայմաններով տարածք տեղափոխվել, երեխան կտեղափոխվի պետական ենթակայության տակ գտնվող համապատասխան հաստատություն:

Լրահոս
0