00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարողակարգային» այց. Իրանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները մեկնել են Բաքու

© Пресс-служба МИД ГрузииВстреча глав МИД Грузии, Ирана, Турции и Азербайджана в Баку
Встреча глав МИД Грузии, Ирана, Турции и Азербайджана в Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Ադրբեջանի մայրաքաղաքում ստորագրել են Բաքվի հռչակագիրը` «անհրաժեշտությամբ և պատրաստակամությամբ» լի:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի հանդիպել են Բաքվում։ Դա Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Մևլութ Չավուշօղլուի, Միխայիլ Ջանելիձեի և Էլմար Մամեդյարովի առաջին քառակողմ հանդիպումն է, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։

Президенты Украины и Турции Петр Порошенко и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Իրատեսական է արդյոք Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակ միությունը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն մեկնաբանեց այդ «ԱԳՆ-քառյակում» Ջանելիձեի մասնակցությունը։ Նա նշեց, որ Թբիլիսին առաջ է մղում իր տնտեսական շահերը և ամեն կերպ փորձում զերծ մնալ նման հանդիպումների հնարավոր քաղաքական ենթատեքստից։

«Մինչև հիմա ներկա կառավարությանը, պայմանականորեն անվանենք այն «երազանք», հաջողվել է խուսափել չափազանց քաղաքականացումից տարածաշրջանի երկրների ու հարևանների հետ իր հարաբերություններում», — ասաց Մամրաձեն

Նրա խոսքով` տարածաշրջանում իրենց կարգավիճակը բավականին բարդ է, Վրաստանի և Ռուսաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ Եվ Վրաստանը պետք է փորձի զարգացնել բոլոր հարևանների հետ հարաբերությունները։

«Դա պետք է թե՛ տնտեսության, թե՛տարածաշրջանում կայունության համար, ներդրումներ ներգրավելու համար, առանց դրա անհնար է։ Մյուս կողմից, պետք է խուսափել բևեռացումից», — ասաց Մամրաձեն։

Նա օրինակ բերեց Շևարդնաձեի քաղաքականությունը, նրա օրոք հարևաններն իմացել են, որ Վրաստանի քաղաքականությունը հիմնված է այն ամենի վրա, ինչը լավ է Վրաստանի և բոլոր հարևանների համար։ Համենայն դեպս, նշեց Մամրաձեն, Վրաստանն իր հարևանների դեմ ոչինչ չի արել, դա բացառվում է։

Նույնը չի կարելի ասել Միխեիլ Սահակաշվիլու կառավարման շրջանի մասին։ Մամրաձեի խոսքով` այդ տարիներին Թբիլիսիից հայտարարություններ են հնչել, որոնք կարող էին վիրավորել հարևան երկրներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանին։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաքուն, Երևանն ու Անկարան կմիավորվե՞ն. ահաբեկչության կովկասյան «սև միջանցքը»

«Հուսով եմ, որ նման համաձայնագրերը դրական կողմ կունենան, կշոշափեն տնտեսական, սոցիալական հարցեր, բայց ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում բևեռացման աճին», — ասաց Մամրաձեն։

Եթե Վրաստանը Բաքու է գնացել ներդրումների հետևից, որոնց ծավալը Վրաստանում փոքր չէ, ապա Իրանը Ադրբեջանի մայրաքաղաքում է եղել այլ պատճառով։

Արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիային ասաց, որ Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը Բաքու ակնհայտորեն արարողակարգային բնույթի է։

«Չեմ կարծում, որ Թեհրանը լուրջ արդյունքներ է ակնկալում այս հանդիպումից։ Հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքականությունը, որը ենթադրում է, որ Թեհրանը պետք է լավ հարաբերություններ ունենա իր բոլոր հարևանների հետ՝ Իրանը ներկա է եղել այդ հանդիպմանը», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական միությունը փորձում է առաջարկել Հայաստանի մեկուսացման ծրագրեր, որոնց Իրանը, բնականաբար, չի մասնակցի։

Խոսնակը նշեց, որ թույլ Երևանը Թեհրանի համար չի կարող թիրախ դառնալ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանին ընդունում են որպես հուսալի և բարեկամական գործընկերոջ, որի հետ մշակվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Գեթ մեկ կիլոմետր. Հայաստանը պետք է տնտեսական ազդակներ ուղղի Իրանին

«Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային դիրքորոշումների ամրապնդումը նույնպես Իրանի սրտով չէ։ Ակնհայտ է, որ Թեհրանը շատ խնդիրներ ունի Բաքվի հետ և գրեթե նույնքան էլ Անկարայի հետ։ Նույնիսկ Սիրիայի հարցով Թուրքիայի հետ ժամանակավոր համաձայնությունը գրեթե դադարել է գործել, չնայած նրան, որ կողմերն այդ մասին դեռևս չեն հայտարարել», — նշեց Ոսկանյանը։

Թուրքիայի մասնակցությունը Բաքվի տարաբնույթ նախաձեռնություններին, իհարկե, զարմանք չի առաջացնում։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` քաղաքական հայացքների հարցում Թեհրանը և Թբիլիսին փոխադարձությամբ աչքի չեն ընկնում։

«Չորս երկրներից միայն երկուսի մոտ են համընկնում քաղաքական հայացքները։ Վրաստանը և Իրանը մասնակցում են նման հանդիպումներին` ելնելով իրենց շահերից, չնայած նրան, որ Բաքու-Թբիլիսի-Անկարա բանակցությունները տեղի են ունենում կանոնավոր կերպով», — ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով` Իրանը բավականին ադեկվատ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությանը, չնայած Բաքվում երբեմն Երևանի համար տհաճ հայտարարություններ են հնչում:

Նրա խոսքով` Թեհրանը չի ստորագրի ռազմաքաղաքական փաստաթուղթ, հատկապես եթե այն ստորագրեն Բաքուն և Անկարան։

«Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա այն ձեռնտու է բոլորին», — ասաց Իսպիրյանը։

Крупнейшая припортовая ж/д станция Дальневосточной железной дороги Находка - Восточная - Sputnik Արմենիա
«Երկաթյա» ընտրություն. արդյո՞ք Իրանը կփոխի «վտանգավոր» Բաքուն «անվտանգ» Երևանի հետ

Բաքվի հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ գործողությունների ծրագիր են նախապատրաստում համագործակցության գերակա ուղղությունների շուրջ մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, բանկային, արդյունաբերական, գյուղատնտեսական, զբոսաշրջային։ Կողմերը պայմանավորվել են նաև ներդրումների և առևտրի խթանման մասին։

Փաստաթղթում նշվում է նաև Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում չորս երկրների համագործակցության և տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորության մասին` Ռեշտ Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդար Աբաս և Ջաբահար նավահանգիստները միացնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ։

Հավելենք, որ չորս երկրների արտգործնախարարները որոշում են ընդունել հաջորդ հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։

Լրահոս
0