00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ բացահայտած Հայաստանը. լուսանկարիչ Իլյա Վարդանյան

© Из личного архива Ильи ВартанянаФотограф Илья Вартанян
Фотограф Илья Вартанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երազներ Հայաստանի մասին» ցուցահանդեսը նորովի է բացահայտում վարպետի տաղանդը։ Կարելի է ասել, որ Իլյա Վարդանյանին մենք լավ չէինք ճանաչում։

Լև Ռիժկով, Sputnik

Հայտնի լուսանկարիչ, երևանցի Իլյա Վարդանյանի «Երազներ Հայաստանի մասին» ցուցահանդեսը բացվելու է մարտի 25-ին Մոսկվայի «Մուլտիմեդիա Արտ» թանգարանում։ Իլյա Վարդանյանը ֆեշն-ինդուստրիայի իսկական լեգենդ է։ Համագործակցել է ամենահայտնի ամսագրերի հետ, սուպերաստղերի է լուսանկարել։ Եվ հանկարծ նա առանց աստղերի ու գլամուրի ցուցահանդես է կազմակերպում Հայաստանի մասին։

Վերադարձ ակունքներին

Ցանկացած տաղանդ ժամանակի ընթացքում աճում ու ամրանում է։ Սակայն երբ այդ տաղանդի տեր մարդը վարպետ է դառնում, հայրենիքը կանչում է նրան։

Իլյա Վարդանյան. «Տասը տարի առաջ համարձակվեցի հայրենիքիս մասին պատմել ինձ հասանելի միջոցներով։ Նկարահանումները երկար տևեցին։ 2015 թվականին դեռ լուսանկարում էի։ Նախագիծը գրեթե հինգ տարի պատրաստ էր, բայց որոշ հանգամանքների բերումով ինձ չէր հաջողվում ցուցահանդես կազմակերպել։ Նախագծի իրականացմանը շատ օգնեց Տաթևիկ Կիրակոսյանը, որը տեսավ, գնահատեց և հնարավորություն տվեց, որ ցուցահանդեսն իրականություն դառնա։ Երբ աշխատում էի «Հայաստանի մասին երազների» վրա, ես հասունացա որպես նկարիչ»։

«Երազներ Հայաստանի մասին» նախագիծն իրականացնում էր` երբեմն դուրս մնալով մոսկովյան կյանքից։

© Из личного архива Ильи ВартанянаԻլյա Վարդանյանի լուսանկարներից
Работа фотографа Ильи Вартаняна - Sputnik Արմենիա
Իլյա Վարդանյանի լուսանկարներից

Իլյա Վարդանյան. «Երբ Հայաստան էի մեկնում, երբեք հետադարձ տոմս չէի գնում. գիտեի, որ ամենաքիչը երկու շաբաթ մնալու եմ այնտեղ։ Մի անգամ նույնիսկ մեկ ամիս մնացի։ Հայաստանում ամբողջովին տարվում էի աշխատանքով։ Չէի պատկերացնում` ինչ երջանկություն է, երբ կողքիդ են և՛ աշխատանքդ, և՛ սիրելի զբաղմունքդ, և՛ հարազատ մարդիկ։ Սա պարզապես մեծ շահում է։ Իսկ Մոսկվայում դա անհասանելի է»։

© Из личного архива Ильи ВартанянаԻլյա Վարդանյանի լուսանկարներից
Работа фотографа Ильи Вартаняна - Sputnik Արմենիա
Իլյա Վարդանյանի լուսանկարներից

Գեղեցկության անվերջությունը

Ցանկացած ցուցադրություն ունի իր միջուկը, որևէ գաղափար կամ կերպար, որը միավորում է ցուցանմուշներն ու մի մեծ ընդհանրության վերածում։

Իլյա Վարդանյան. «Շատ կարևոր էր գտնել այդ միջուկը։ Հայրենիքում ես պարզապես սուզվեցի դեմքերի ծովում, սուզվեցի գեղեցկության, բնապատկերների մեջ։ Սակայն մեծ վարպետներն արդեն լուսանկարել էին այս ամենը։ Հասկացա, որ պետք չէ կենտրոնանալ տեսարժան վայրերի վրա։ Իմ աշխատանքի միջուկը դարձան ազգային հագուստով կանայք։ Ես խուսափում էի գեղեցիկ վայրերից»։

Իլյա Վարդանյանի աչքերում Հայաստանը ներկայանում է որպես անվերջանալի, կախարդական զարդանախշ, որը կարլի է ժամերով ու շաբաթներով ուսումնասիրել, ամեն անգամ նոր բան գտնել, իսկ գտնելիս` երկար ու սիրով նայել։

© Из личного архива Ильи ВартанянаԻլյա Վարդանյանի լուսանկարներից
Работа фотографа Ильи Вартаняна - Sputnik Արմենիա
Իլյա Վարդանյանի լուսանկարներից

Իլյա Վարդանյան. «Իմ խնդիրը հանդիսատեսին Հայաստանի մթնոլորտ տանելն է։ Երբ տասը տարի առաջ սկսում էի նախագիծս, դեռ երիտասարդ էի։ Ուզում էի Հայաստանը ցույց տալ ֆոտոարվեստի ամենանոր, ամենանորաձև տեխնիկաների միջոցով։ Հետո հասկացա, որ հենց պատմությունն ու երկիրը թելադրում են, որ կենտրոնանամ ոչ թե տեխնիկական ձեռքբերումների, այլ նախևառաջ սեփական սրտի վրա։ Ասես նորից էի ինձ համար բացահայտում Հայաստանը։ Ու նորից հիանում էի այդ օրհնյալ երկրով»։

Կատարյալ զուգադիպություն

Աշխարհում նորաձևությունից վաղանցիկ ոչինչ չկա։ Նորաձևության ոլորտում աշխատող մարդու համար այդքան էլ հեշտ չէ երկար ժամանակով թողնել իր գործը։ Կարելի է, օրինակ, հետ մնալ նորաձևության միտումներից։

© Из личного архива Ильи ВартанянаԻլյա Վարդանյանի լուսանկարներից
Работа фотографа Ильи Вартаняна - Sputnik Արմենիա
Իլյա Վարդանյանի լուսանկարներից

Իլյա Վարդանյան. «Չեք հավատա, բայց ընդհանրապես չեմ զղջում, որ թողնում էի աշխատանքս։ Հենց այս նախագծի ընթացքում էի ես ամենալիարժեք կյանքով ապրում։ Այդ ընթացքում երկու երեխա ունեցա։ Տղաս ծնվեց 2018 թվականին, իսկ չորս տարի անց լույս աշխարհ եկավ դուստրս։ Այս նախագծի շրջանակում հրապարակած «Հայաստան» գիրքը երեխաներիս եմ նվիրել։ Դա երևի կյանքիս ամենահետաքրքիր նկարահանումն էր։ Դեմքերի այս շարքը շատ մոտ է իմ զգացածին։ Կարծում եմ` կատարյալ զուգադիպություն է։ Արդյունքում հենց երազներ ստացվեցին։ Եվ հենց Հայաստանի մասին։ Որոնք, հուսամ, մարդիկ կուզեն նորից ու նորից տեսնել»:

© Из личного архива Ильи ВартанянаԻլյա Վարդանյանի լուսանկարներից
Работа фотографа Ильи Вартаняна - Sputnik Արմենիա
Իլյա Վարդանյանի լուսանկարներից

 

Լրահոս
0