Դպրոցական մեկ երեխայի նախաճաշիկն արժե 140 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը։
«Այն սնունդը, որ դպրոցական բուֆետներում վաճառվում է, մեծ մասամբ առողջ սնունդ չէ, օրինակ` հացաբուլկեղենը, գազավորված ըմպելիքները, չիպսերը։ Այդ պատճառով էր, որ մենք որոշեցինք անցնել երեխաների բազմազան, առողջ սննդակարգին»,– Ասաց Եսայանը։
2010թ–ից մեկնարկած ծրագիրն արդեն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը` բացառությամբ Երևանի։ Ծրագրում ընդգրկված են բոլոր այն դպրոցները, որոնք ունեն ճաշարանային անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններով։
Ծրագրի շրջանակներում 1-4 դասարանի երեխաներին դպրոցում մեկ անգամ սնունդ է բաժանվում։ Իսկ թե ինչ են ուտելու երեխաները որոշում են տնօրենները։ Ընտրությունը բազմազան է` կաթ ու կարկանդակից, մինչև աղցան ու տաք ճաշ։