00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկակա՞ն, թե՞ թուրքական սուրճ. հայ-թուրքական ընտանիքն իր բիզնեսն է զարգացնում Մինսկում

Բաժանորդագրվել
Բելառուսում ցածր հարկերի շնորհիվ երիտասարդ ընտանիքը կարողանում է զարգացնել սուրճի բիզնեսը Մինսկում։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Լիլիթ Հակոբյանն ու ամուսինը` Ջան Յիլդիրիմը, Մինսկում սուրճի բիզնեսով են զբաղվում, իսկ մոտ ապագայում ծրագրում են սրճարանների ցանց բացել։ Այս մասին գրում է բելառուսական News.21.by պարբերականը։

Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Բացառիկ ֆլեշմոբ. ամբողջ աշխարհի հայերը քոչարի կպարեն

Ամուսինները հասցրել են երկու կետ բացել, երրորդը կառուցվում է, և նրանք համոզված են` Բելառուսում հարկերով չեն խեղդում, բիզնեսը կարող է զարգանալ։

Լիլիթը մանկուց է Բելառուսում ապրում։ Նրա ընտանիքը գաղթել է Հայաստանից դեռևս 90-ականներին։

«Հայրս ինժեներ-շինարար է, մայրս` քիմիկոս։ Երբ մենք Բելառուս եկանք, գումար վաստակելու համար ամենաօպտիմալ տարբերակը սեփական բիզնես սկսելն էր։ Մենք մթերային խանութներ ունեինք։ Այսօր ծնողներս արդեն թոշակի են անցել։ Վարձակալության են հանձնում խանութը, ապրում են այդ գումարով և թոշակով», — պատմել է աղջիկը պարբերականին տված հարցազրույցում։

Լիլիթի ամուսինը` Ջանը, 8 տարի առաջ Թուրքիայից Բելառուս է եկել կրթություն ստանալու։ Նա ընդունվել է Բելառուսի պետական համալսարան, որտեղ սովորել է նաև ապագա կինը։

«Միշտ ցանկացել եմ ապրել մի երկրում, որտեղ հարմարավետ և հանգիստ է։ Այստեղ ընկեր ունեի, նա ինձ պատմեց, թե որքան լավ է Բելառուսում, այդ պատճառով ես 23 տարեկանում եկա այստեղ։ Այստեղ և՛ մարդիկ են բարի, և՛ Եվրոպան է մոտ։ Եթե ցանկանում ես որևէ տեղ մեկնել, շատ հեշտ է տեղաշարժվելը. գնացքով 3 ժամ գնում ես և հասնում ես Վիլնյուս», — պատմել է երիտասարդ գործարարը։

Լիլիթը խոստովանել է, որ Ջանին համոզել է սրճարան բացել, երբ նրանք դեռ նոր էին հանդիպում։ Տղամարդը երկար ժամանակ չի համաձայնել, բայց ավելի ուշ սառույցը տեղից շարժվել է։ 2015 թվականին Ջանը պատմական հայրենիք է մեկնել, Լիլիթը սրճարան է բացել։ Ավելի ուշ նրանք ամուսնացել են և միասին սկսել են զբաղվել այդ բիզնեսով։

Դժվար է, բայց հնարավոր

Հայ բիզնեսվումենը համոզված է, որ նախնական կապիտալը կախված է այն սրճարանի մակարադակից, որը ցանկանում ես բացել Բելառուսի տարածքում։

Собор Святого Вардана, Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Հայերը շատ համառ են. Սուրբ Վարդանը կանգուն է մնացել Նյու Յորքի «բետոնե ջունգլիների» մեջ

«Մենք սարքավորումները վարձակալությամբ չվերցրինք, սեփականը գնեցինք։ Նախ` վարձակալելն ավելի թանկ է, երկրորդ` հիմնականում վարձակալության են հանձնում հին սարքավորումներ, որը հաճախ կոտրվում է։ Շատ կարևոր է, որ սրճաղացը որակյալ լինի, որպեսզի այն չվառի հատիկները։ Ոչ պակաս կարևոր է սուրճ պատրաստելու սարքը», — պարզաբանել է Լիլիթը։

7000 դոլարով կարելի է Մինսկի կենտրոնում սուրճի կետ բացել։ Մյուս ծախսերը կախված են գործարարի նախասիրություններից և հնարավորություններից։

Ամուսինները պատմել են, որ առաջին տարածքը նրանք որոշել են գնել, ոչ թե վարձակալել։ Նրանք խոստովանել են, որ իրենց բիզնեսից ստացած եկամտով չեն կարող լավ բնակարան ու ավտոմեքենա գնել։

Ինչպես գրում է պարբերականը, ավելի վաղ երիտասարդ ընտանիքը մտածել է եվրոպական որևէ երկիր տեղափոխվելու մասին։ Ջանի հարազատ քույրը Լոնդոնում է ապրում, և նա իր մոտ է կանչել զույգին, բայց ամուսինները որոշել են մնալ Բելառուսում։

Լրահոս
0