00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենան հետախուզման մեջ է, վարունգն էլ` որդնած. ո՞վ է խախտում հայ սպառողի իրավունքը

© Sputnik / Aram NersesyanПрохожий
Прохожий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Սպառողի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահն օրվա առիթով Sputnik Արմենիային պատմել է, թե ով և ինչպես է խախտում Հայաստանում սպառողի իրավունքները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Երևանի քաղաքապետարանը ապօրինի շինարարության համար որոշել է տուգանել քաղաքացուն, վարչական դատարանն այդ քաղաքացուն զրկել է բողոքարկման իրավունքից, ԴԱՀԿ–ն էլ կալանք է դրել քաղաքացու հաշվեհամարին առկա տուգանքի չափով 100 000 դրամի վրա։

Օրեր անց ճանապարհային ոստիկանը փողոցում կանգնեցնում է նույն քաղաքացու ավտոմեքենան ու հայտնում, որ դրա նկատմամբ հետախուզում է հայտարարված ու այն տանում տուգանային հրապարակ։

Посетитель в супермаркете. - Sputnik Արմենիա
Հայ սպառողներն անպաշտպան են, չտեղեկացված. սպառողների իրավունքների պաշտպանության օրն է

Անելանելի վիճակում հայտնված քաղաքացին դիմում է «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպություն, որտեղ իմանում է, որ իր հետ կատարվածը եզակի դեպք չէ։

«Մենք այսպիսի դեպքեր էլի ունենք, դրանք իրար շատ նման են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սա աշխատանքային գործելաոճ է»,– Sputnik Արմենիային ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը` հավելելով. «Սա շղթա է, մեկը սկսում է, մյուսները` շարունակում։ Եթե 100 000 դրամն արդեն սառեցված է, ի՞նչ կարիք կա քաղաքացու գույքի վրա կալանք դնելու, առավել ևս` հետախուզում հայտարարելու»։

Աթոյանը հայտնեց, որ մեկ այլ դեպքով ԴԱՀԿ–ն 1 մլն դրամ տուգանքի համար արգելանք է դրել քաղաքացու 35 անգամ ավելի թանկ գույքի` 35 մլն–անոց տան վրա։

Արգելանքների մեխանիզմը, Արթուր Աթոյանի համոզմամբ, պատահականություն չէ, այն կոռուպցիոն իրական ռիսկ է պարունակում։

«Ամեն արգելանքից հանելը գին արժե։ Դրա համար պետք է լավ խնդրել, լավ ժպտալ։ Կոռուպցիայից խուսափելու համար քաղաքացու ու պաշտոնյայի շփումը պետք է նվազագույնի հասցնել»,– ասում է Աթոյանն ու կոռուպցիա փնտրող պետական կառույցներին ցույց տալիս դրա հնարավոր հասցեն։

Государственная служба безопасности пищевых продуктов обнаружила продукт из будущего - Sputnik Արմենիա
Երևանում «ապագայի» սննդամթերք է վաճառվում

Բացի պետական կառույցների կամայականություններից, սպառողները, երբեմն, իրենք էլ ի վիճակի չեն լինում պաշտպանել սեփական իրավունքները։ ՀՀ քաղաքացիները կա՛մ տեղյակ չեն դրանցից, կա՛մ տեղյակ են, բայց ցանկություն չունեն գումար ու ժամանակ վատնելու։

Արդյունքում` խանութից գնված անորակ ապրանքը ոչ թե վերադառնում է խանութ, այլ հայտնվում աղբարկղում։

Օրեր առաջ, օրինակ, համացանցում հայտնվեցին «Լյուտիկ» մարինացված վարունգի մեջ հայտնաբերված որդերի լուսանկարներ։ Ավելի ուշ արտադրող ընկերությունը հայտարարեց, որ դրանք առողջության համար վտանգավոր չեն, իսկ սպառողի բարոյական վնասը որևէ մեկը չի փոխհատուցի։ Արթուր Աթոյանի խոսքով`մեր օրենսդրությունը սպառողի բարոյական վնասի հասկացություն չի սահմանում։

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2001թ.–ին, հետագայում մի քանի անգամ լրամշակվել է։ Արթուր Աթոյանի դիտարկմամբ, օրենքն այսօր էլ վատը չէ, այլ հարց է, որ հայ սպառողն անհրաժեշտ իրավագիտակցություն չունի` իր իրավունքների համար պայքարելու։

Լրահոս
0