00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրուբելի հանրահայտ կտավը գողանալուց և վերականգնելուց հետո վերջապես Երևանում է

© Sputnik / Laura SarkisianХудожник-реставратор Инна Соловова на пресс-конференции перед закрытым показом полотна Врубеля "Ангел с душой Тамары и Демон" (14 марта 2018). Ереван
Художник-реставратор Инна Соловова на пресс-конференции перед закрытым показом полотна Врубеля Ангел с душой Тамары и Демон (14 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարներ վերականգնողները չկարողացան զսպել արցունքները, երբ տեսան, թե Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» գլուխգործոցը ինչ վիճակում է հասել Տրետյակովյան պատկերասրահ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Վրուբելի` 1995 թվականին գողացած, այնուհետև հայտնաբերած «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավի վերականգնումը Տրետյակովյան պատկերասրահի մասնագետներից մեծ ջանքեր է պահանջել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց Վրուբելի կտավի վերականգնող, նկարիչ-ռեստավրատոր Իննա Սոլովովան, որը Երևան է ժամանել վերակնագնված կտավի փակ ցուցադրությանը մասնակցելու համար։ Կտավի ստեղծման, գողանալու և Հայաստանին այն փոխանցելու պատմությանը նվիրված ցուցահանդեսը կբացվի մարտի 20-ից և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։

Подарок Посла Кувейта Армении обитателям дома престарелых - Sputnik Արմենիա
Քուվեյթի նվերը Հայաստանին. ինչպես են ապրում ծերանոցի բնակիչները

«Վերականգնման աշխատանքները 7 ամիս են տևել։ Վերականգնելու ընթացքում հարկավոր էր այնքնա զգույշ ու զգոն լինել, որպեսզի գլուխգործոցն ավելի չվնասվի։ Ի վերջո դա Վրուբելի գործն էր` ողջ ժողովրդի սրբությունը։ Երբ մենք տեսանք կտավը, չկարողացանք զսպել արցունքները, քանի որ կտավը մեզ էր հասել փոքր կտորներով արկղի մեջ դրված», — ասաց Սոլովովան։

Մասնագետի տեղեկացմամբ` կտավը լուրջ անալիզի կարիք ուներ, ռեստավրատորի առաջ բարդ խնդիր էր դրված. պետք էր վերականգնել` առանց ավելորդություններ ավելացնելու, որպեսզի պահպանվեր նրա նախնական տեսքը։ Կտավը ոչ թե կտրատված էր, այլ ուրիշ կերպ էր վնասված։ Այնպիսի տպավորություն էր, որ դրա վրա կամ ինչ-որ ծանր բան էին դրել, կամ վրան նստել էին։

«Մենք հասկանում էինք, որ դա Վրուբելի կտավն է, գլուխգործոց, բազմաթիվ առաջարկներ են եղել, նկարը վերականգնելու համար շատերն էին խորհուրդներ տալիս, վերականգնման տեխնիկան երկար ենք փնտրել», — ասաց Սոլովովան։

© Sputnik / Laura SarkisianՎրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացումը, Երևան, 14 մարտի 2018թ.
Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացումը, Երևան, 14 մարտի 2018թ. - Sputnik Արմենիա
1/2
Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացումը, Երևան, 14 մարտի 2018թ.
© Sputnik / Laura SarkisianՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացուման արարողությունից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Երևան, 14 մարտի 2018թ.
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացուման արարողությունից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Երևան, 14 մարտի 2018թ. - Sputnik Արմենիա
2/2
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացուման արարողությունից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Երևան, 14 մարտի 2018թ.
1/2
Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացումը, Երևան, 14 մարտի 2018թ.
2/2
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը Վրուբելի «Դևը և հրեշտակը` Թամարայի հոգու հետ» կտավի բացուման արարողությունից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Երևան, 14 մարտի 2018թ.
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով` կտավն անգին է, նա գողացած կտավի վերադարձը Աստծո պարգև համարեց։

«Ռուսական արվեստի թանգարանը հայ հասարակության, զբոսաշրջիկների համար ավելի հասանելի և գրավիչ կդառնա կտավը վերադարձնելու այս հրաշալի պատմությունից հետո», — ասաց Ամիրյանը։

Նախարարն ընդգծեց, որ թանգարանը համալրված է անվտանգության համապատասխան տեխնիկայով, և Երևանը երկրորդ անգամ թույլ չի տա, որ կտավը գողանան, սակայն միանգամից կատակեց` «երբեք մի ասա երբեք»։

Ամիրյանն ընդգծեց, որ ՀՀ մշակույթի նախարարության ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանից ռեստավրատորները կկարողանան ամեն տարի վերապատրաստվել Տրետյակովյան պատկերասրահում։

Կտավի վերադարձը նշանակալի իրադարձություն է համարում նաև Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Օպերային թատրոնն այս տարի համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց թանգարանի հետ, որի շրջանակում մոտ օրերս համերգ կկազմակերպվի. հայ երգիչները հատվածներ կներկայացնեն Ա. Ռուբինշտեյնի «Դևը» օպերայից։

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
«Սարյանը ծաղիկներ է նկարում». Ինչպե՞ս վարպետի վրձինը «կենդանացավ» երևանցիների աչքի առաջ

Երևանի ռուսական արվեստի թանգարանն այս տարի հագեցած և բազմազան ծրագիր է խոստանում։

Նոյեմբերի 15-ին Վրուբելի կտավը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էր փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կտավը գողացել էին 1995 թվականին, այնուհետև այն գտել են և վերականգնել։

«Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» գլուխգործոցը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի պատկերազարդման շարքից է։ Այս կտավը պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուից էր, նրա հիման վրա Երևանում բացվեց Ռուսական արվեստի թանգարանը, որը «փոքր Տրետյակովյան պատկերասրահ» էին անվանում։

Կտավի մասին ավելի քան 20 տարի ոչինչ հայտնի չէր։ Այդ ընթացքում նկարը զգալիորեն վնասվել էր։

Լրահոս
0