ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մարտի 9-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Հարությունյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ մարտի 8-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 9-ի 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Opel մակնիշի 35 FՍ 193 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով գողացել են գազաբալոնը: Այս մասին տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը։
Նույն օրը Հրազդան քաղաքի նույն թաղամասում նույն եղանակով կոտրել են 30-ամյա Արայիկ Նազարեթյանին պատկանող Opel մակնիշի 18 AR 818 համարանիշի ավտոմեքենան և գողացել գազաբալոնը:
Նույն օրը նույն թաղամասի բնակիչ, 59-ամյա Արարատ Սահակյանին պատկանող Opel մակնիշի 35 AO 414 համարանիշի ավտոմեքենայից գողացել են գազաբալոնը: Նույն թաղամասի բնակիչ, 33-ամյա Գալուստ Գալստյանին պատկանող Opel մակնիշի 35 CF 420 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու միջոցով փորձել են գողանալ գազաբալոնը: Նշված փաստերով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: