ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ Անգելա Մերքելը Գերմանիայի կառավարության ղեկավար ընտրվեց չորրորդ անգամ։
«Անգելա Մերքելը ստացել է քվեների անհրաժեշտ մեծամասնությունը և կանցլեր է ընտրվել»,- հայտարարել է Բունդեսթագի ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն։
Հայտնի է, որ Բեռլինում կայացած նիստի ժամանակ նրա օգտին քվեարկել են 36 պատգամավոր։ Մերքելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Երբ գաղտնի քվեարկության արդյունքը հրապարակվել է, պատգամավորները ծափողջյուններով են ընդունել այն։ Բունդեսթագի պատվավոր տրիբունայում են եղել նաև Մերքելի ամուսինը` Յոահիմ Զաուերը, և 89 տարեկան մայրը` Գերլինդ Կասները։
Մերքելը Գերմանիայի պատմության մեջ առաջին և միակ կին կանցլերն է։