ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։
Իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել, կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։
Նշենք, որ երեկ՝ մարտի 12-ին, ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժինն ահազանգ էր ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։