00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական աշխարհաքաղաքական առաքելություն. ինչպես է Թբիլիսին խուսավարում Բաքվի և Երևանի միջև

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян принял премьер-министра Грузии Георгия Квирикашвили (2 марта 2018). Ереван, Армения
Президент Армении Серж Саргсян принял премьер-министра Грузии Георгия Квирикашвили (2 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսին Հարավային Կովկասում ձգտում է կարգավորողի դեր ստանձնել` փորձելով հավասարակշիռ, բարեկամական քաղաքականություն վարել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Սրանում համոզված են Վրաստանի փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Армения

Վրաստանի իշխանությունները միշտ չէ, որ ընդունում են այն, ինչ ժամանակ առ ժամանակ կատարվում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական «շախմատի տախտակի» վրա։ Չնայած դրան, Թբիլիսին փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում; Այդպես է կարծում Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրո Մամրաձեն։

Դրա ապացույցը նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու մեկօրյա պաշտոնական այցն էր Ադրբեջան։ Ավելի վաղ` մարտի 2-ին, վրացական կառավարության ղեկավարը նմանատիպ այցով ժամանել էր Հայաստան։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցություններով

«Վրաստանի կառավարությունը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել և ցանկալի գործընկեր լինել իր հարևանների համար` հաշվի առնելով տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը», — ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` վրացական իշխանությունների դիրքորոշումը հասկանալի է. Թբիլիսին այդ կերպ փորձում է լուծել մի շարք հարցեր։ Փորձագետը համոզված է, որ որոշ հատկապես զգայուն հարցեր, ինչպիսիք են սահմանազատումը, կարելի է լուծել «դեմառդեմ»` այցերի շրջանակում։

Մամրաձեն ասում է, որ անկախ տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որը հաճախ կախված չէ Վրաստանի ղեկավարության քաղաքական կամքից, Թբիլիսին ամեն դեպքում փորձում է մանևրել Բաքվի, Անկարայի և Երևանի միջև։

Փորձագետը միաժամանակ լիովին բնականոն է համարում Թբիլիսիի, Անկարայի և Բաքվի միջև սերտ, գրեթե ռազմավարական ռազմական համագործակցությունը։ Եռակողմ համագործակցության ձևաչափը, որին մասնակցում են Բաքուն, Թբիլիսին և Անկարան, ստեղծվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք։

Միության կազմում երեք երկրների պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբերի պետերը պարբերաբար հանդիպում են իրենց հարթակներում։ Թուրքիան, իր հերթին, ակտիվորեն աջակցում է Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքում ինտեգրվելու ճանապարհին։ Թբիլիսին ռազմական ոլորտում Երևանի հետ իր համագործակցությունը նախընտրում է իրականացնել կրթական ծրագրերի շրջանակում։

Վրաստանի ռազմական հարցերի փորձագետ Վախթանգ Մայիսայան նույնպես դրական է գնահատում Հարավային Կովկասում բազմավեկտոր քաղաքականություն վարելու վրացական իշխանությունների ցանկությունը։ Թբիլիսին հենց այդպես կարող է շրջանցել տարածաշրջանում կոնֆլիկտային անկյունները։

Чрезвычайный и Полномочный посол Израиля в Армении Элияху Иерушалмин - Sputnik Արմենիա
Դեսպան Յերուշալմի․ իսրայելցի գործարարները նախատեսում են ներդրումներ կատարել Հայաստանում

«Վրաստանը հավասար հարաբերություններ է ստեղծում ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Ադրբեջանի։ Վերջին շրջանում Թբիլիսիի ակտիվությունը պայմանավորված է մեր տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական առաքելությունը կատարելու ցանկությամբ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մայիսայան։

Մայիսայայի խոսքով` Թբիլիսին փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել` լավ հասկանալով իր կարևորությունը Հյուսիս-հարավ, Արևմուտք-արևելք աշխարհաքաղաքական հանգույցում։

Նա Անկարայի, Թբիլիսիի և Բաքվի այդքան սերտ ռազմական համագործակցությունը պայմանավորում է կողմերի համար մի շարք կարևոր էներգետիկ անվտանգության ապահովման նախագծերի իրականացմամբ։ Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային միավորում է նաև Աֆղանստանի խաղաղապահական առաքելություններում այդ երկրների ռազմական մասնակցությունը։

Լրահոս
0