ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 13-14-ն առանց տեղումների եղանակ կլինի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Մարտի 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա:
«Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում մարտի 13-14-ը տեղումներ չեն լինի։
Այսօր` մարտի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 15-17, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։
