00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ նկարիչը Թբիլիսիի այցեքարտը դարձավ

© Sputnik / Ekaterina MikaridzeДом художника Вигена Вартанова в Тбилиси
Дом художника Вигена Вартанова в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ տաղանդի տեր Վիգեն Վարդանովը, սակայն փառքի չէր ձգտում. աղմուկի և հայտնիության կարիք չուներ, նրա համար բավարար էր ճանաչված ու սիրված լինել ընկերների և ծանոթների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Թբիլիսցի նկարիչ, կոլեկցիոներ Վիգեն Վարդանովի աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ վարպետի մահվանից հետո մեկ տարի անց։ Վարդանովն ամբողջ կյանքում դեմ էր ցուցահանդեսների անցկացմանը, չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել, գրում է Sputnik Գրուզիայի սյունակագիրը։

Վարպետի համար արհեստանոց էր ծառայում Աղմաշենեբելի փողոցում գտնվող տան ձեղնահարկը։ Վիգենն այդ տանն էր ծնվել. մեծացավ, ավարտեց դպրոցը և որոշեց բուհ ընդունվել։ Դեռ դպրոցական տարիներին Վիգենը «Կոլխիդա» կինոթատրոնում հայտնվեց։ Նա ուզում էր բեմադրող օպերատոր դառնալ, սակայն չստացվեց։

Ռեժիսոր Արմեն Ռոնովը կրակով նկարելու արտասովոր տեխնիկա է կիրառում - Sputnik Արմենիա
Հայ նկարիչը «կրակի հետ է խաղում»

Այն ժամանակ նման կադրերի միակ դարբնոցը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն էր (ՎԳԻԿ)։ Սակայն Վիգենը համարեց, որ առանց կապերի ու ծանոթության չարժե բախտը փորձել և Վրաստանում մնաց։ Գնաց աշխատելու «Գրուզիա–ֆիլմ» կինոստուդիայում։ Աշխատեց այնտեղ որպես նկարիչ և լուսանկարիչ, ընդհուպ` մինչև կինոստուդիայի փլուզումը։

Իր արվեստի մեծ մասը նվիրել է սև և սպիտակ լուսանկարներին։ Զուգահեռաբար զբաղվում էր եռաչափ կոլաժներ ստեղծելով։ Վիգենն աշխատում էր անկախ պայմաններից և առողջական վիճակից։ Գաղափարը կոմերցիոն չէր, պարզապես նկարիչը դրանից բավականություն էր ստանում։

«Նա չէր ձգտում ցուցադրել իր աշխատանքներն ու ապրում էր իր աշխարհում։ Հիանալի համադրում էր կինոստուդիայում իր աշխատանքը, ընկերներին, արվեստը», – իր հոդվածում գրում է Միկարիձեն։

Բազում տաղանդներ ունենալով հանդերձ` Վիգենը փառքի չէր ձգտում. աղմուկի և հայտնիության կարիք չուներ, նրա բավարարվում էր ընկերների և ծանոթների շրջանում ճանաչում ունենալով։

Վիգենը շատ ընկերներ ուներ, նրանք հաճախ էին հավաքվում իր տանը։ Վարպետը հաճույքով ցուցադրում էր իր աշխատանքները ընկերներին, հյուրերին։ Գործընթացն այդ թեյախմությամբ էր ավարտվում։ Նկարիչը նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ իր աշխատանքները մի օր կլքեն տան պատերը և կհանձնվեն հանդիսատեսի խիստ դատին։

© Sputnik / Ekaterina MikaridzeԹբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը - Sputnik Արմենիա
1/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
© Sputnik / Ekaterina MikaridzeԹբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը - Sputnik Արմենիա
2/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
© Sputnik / Ekaterina MikaridzeԹբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը - Sputnik Արմենիա
3/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
© Sputnik / Ekaterina MikaridzeԹբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը - Sputnik Արմենիա
4/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
© Sputnik / Ekaterina Mikaridze Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը - Sputnik Արմենիա
5/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
1/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
2/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
3/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
4/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը
5/5
Թբիլիսահայ նկարիչ Վիգեն Վարդանովի տունը

«Իր աշխատանքների ցուցահանդեսին մարդկանց հոծ զանգված տեսնելով` Վիգենն հանկարծամահ կլիներ շեմին», – ասում է նկարչի կինը` Գայանեն։

Վիգենը քաղաքի այցեքարտն էր։ Նրան ճանաչում էին բոլորը։ Մտքում վարպետն ասում էր` մի Վիգեն, մի Թբիլիսի։ Նա հավաքում էր իրեր ու առարկաներ, ինչպես նաև ցարական դարաշրջանի պատմություններ։ Հետաքրքրությունն այդ ռոմանտիկ ժամանակների նկատմամբ վաղ էր արթնացել` 25 տարեկանում։ Նա քայլում էր, լուսանկարում, ծանոթանում և հարցուփորձ անում մարդկանց։ Կարող էր ժամերով մնալ իր սիրելի Սոլոլակի շրջանում։ Շփվում էր ավագ սերնդի մարդկանց հետ, նրանցից իրեն հետաքրքրող շատ բաներ էր իմանում։ Սիրում էր զրուցել Նիկոլայի ժամանակաշրջանի կանանց հետ։

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
«Սարյանը ծաղիկներ է նկարում». Ինչպե՞ս վարպետի վրձինը «կենդանացավ» երևանցիների աչքի առաջ

Վիգենը իր սիրելիին ամուսնությունից շատ առաջ էր ճանաչում։ Նա 6 տարով մեծ էր կնոջից։ Վիգենի քույրը (հորաքրոջ կամ մորաքրոջ աղջիկը) իր ապագա կնոջ համադասարանցին էր։

«Մենք փախչում էինք նրա հետ (Վիգենի քրոջ) դպրոցից ու գնում զբոսնելու։ Պայուսակներով փողոցում քայլել չէր կարելի, ուշադրություն կգրավեինք։ Այդ պատճառով էլ գալիս էինք այստեղ, այս բուֆետում թողնում պայուսակներն ու գնում։ Իսկ երբ վերադառնում էինք, Վիգենը մեզ զվարճացնում էր», – հիշում է Վիգենի կինը` Գայանեն։

Որ Վիգենն իր ճակատագիրն է, Գայանեն ավելի ուշ հասկացավ։ Վիգենը համբերատար սպասում էր, երբ պահը հասունանա։ Դա տեղի ունեցավ 24 տարեկանում։

Վերջին տարիներին Վիգենն աշխատում էր «Թբիլիսյան շքամուտքեր» նախագծի վրա։ Դա պարզապես Թբիլիսյան հին տների շքամուտքների լուսանկարների հավաքածու չէր։ Այն լույսի և ստվերի կախարդական աշխարհ էր։

Ժամանակին մեծ ու մարդաշատ տունն այսօր լուռ է։ Վիգենը մահացավ, երեխաները ցրվեցին։ Ավագ դուստրը Ռուսաստանում է ապրում, որդիներից մեկն` Ամերիկայում, ամենակրտսեր երեխան, որի անունը Վիգեն է` Թբիլիսիում։ Գայանեն է մնացել` այստեղի գանձերի պահապանը։ Նա, իհարկե, լինում է երեխաների մոտ, սակայն խոստովանում է, որ ուրիշ տեղ երկար մնալ չի կարողանում և վերադառնում է տուն։

Լրահոս
0