ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Բանգլադեշի մասնավոր ընկերությանը պատկանող US-Bangla մարդատար ինքնաթիռը կործանվել է Կատամանդուի միջազգային օդանավակայանից ոչ հեռու ընկած տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Kathmandu Post–ին։
Ինչպես հայտնել են, վայրէջքի պահին ինքնաթիռը չի կարողացել իջնել թռիչքուղու վրա, այլ ընկել է հարևանությամբ գտնվող ֆուտբոլի մարզահրապարակ։ Թերթը նաև տեղեկացնում է, որ ընկնելուց անմիջապես հետո ինքնաթիռը սկսել է վառվել։ Իշխանությունները ենթադրում են, որ ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կլինեն, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։
Photos from the #TIA #Kathmandu #Nepal #USBangla (Pic- @IsarojB) pic.twitter.com/FAoWCxIttq
— Narayan Amrit (@amritna) 12 марта 2018 г.
Flightradar24 կայքի տվյալներով` վթարվածը Bombardier Dash 8 Q400 ինքնաթիռն է, որն արդեն 17 տարի գործում էր։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, կարող է լինել տեխնիկական։
#TIA #Kathmandu #Nepal #USBangla pic.twitter.com/u5Rv2nKMy0
— RuPak Khadka 🇳🇵 (@rupakkhadka) 12 марта 2018 г.
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Ստացվող տեղեկությունների համաձայն` 17 ուղևոր արդեն հոսպիտալացվել է։
