00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբսուրդ հայկական մաքսատանը. էլեկտրամոբիլների վարորդներից բնապահպանական հարկ են գանձում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЭлектромобиль Nissan Leaf
Электромобиль Nissan Leaf - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի սահմանին մաքսատան աշխատակիցները կարծում են, որ էլեկտրամոբիլները շրջակա միջավայրն աղտոտում են ածխաթթվային գազով։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայ մաքսավորները ստիպում են էլեկտրամոբիլների վարորդներին բնապահպանական հարկ վճարել` չնայած նրան, որ այդ մեքենաները վնասակար արտանետումներ չունեն, երկուշաբթի լրագրողներին ասաց ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանը։

2017թ-ի ընթացքում Ճապոնիայից պատվիրված ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում հաշվի են առել դրանց «ինվոյսային» արժեքը, ինչը հաշվի չեն առել Վրաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայի երկրներից ներկրելու դեպքում։

Հայաստանի Պետական գնումների կոմիտեն մաքսային ձևակերպումները հեշտացնելու և սպասարկումը բարելավելու նպատակով 2018թ-ի հունվարի 8-ին petekamutner.am պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային գների մասին, որոնք պետք է նշվեն փաստաթղթերը լրացնելիս։

«Դա պետք է նվազեցներ կոռուպցիոն ռիսկերը, բայց խնդիրները չեն վերացել։ Քաղաքացիները նույն մակնիշի և նույն տարվա ավտոմեքենաներ են գնում, բայց տարբեր վիճակում և տարբեր վազքով», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դրանց գինը զգալիորեն տարբերվում է, բայց մաքսազերծման համար ստիպված են նույն գումարը վճարել։ Իրավապաշտպանին դիմել են նրանք, ովքեր Ճապոնիայից ավտոմեքենաներ են պատվիրել դեռ 2017թ-ի վերջին (մեքենաները Հայաստան են հասնում մի քանի ամսում) և չեն իմացել, որ 2018թ-ին կլինեն նորամուծություններ և գների ստանդարտացում։

Խաչատրյանը նշեց, որ այդ մարդիկ դիմել եմ Մաքսային կոմիտե, մի քանի գործեր դրական լուծում են ստացել, բայց խնդիրը չի վերացել։

Անարդարության առավել վառ օրինակ է էլեկտրամոբիլից բնապահպանական հարկ գանձելը (ածխաթթվային գազի արտանետումների համար)։

Электромобиль El Lada Kalina - Sputnik Արմենիա
Ապացուցված է` Հայաստանում մեքենաները կարելի է տեղական վառելիքով վարել, ընդ որում` մի քանի անգամ էժան

Իրավապաշտպանը ներկայացրեց լրացված մաքսային օրդեր, որը տրամադրել են հունվարի սկզբին, և հստակ երևում է, որ էլեկտրամոբիլի վարորդը նման հարկ է վճարել (2 տոկոս)։ Միաժամանակ, նրա խոսքով, փաստաթղթում նշվում է շարժիչի այնպիսի ծավալ, որը, իհարկե, չի կարող համապատասխանել ավտոմեքենայի այդ մակնիշին։

Նրա խոսքով` սա միակ դեպքը, նման պատմությունները համատարած բնույթ են կրում, իսկ այն դեպքերում, երբ հարկը չի վճարվում, գործում է կոռուպցիոն բաղադրիչը։

Խաչատրյանը նշեց` վարորդները հաճախ նախընտրում են տուրք վճարել, որպեսզի հետո չվճարեն մաքսատանը մեքենան պահելու համար և խուսափեն դատական քաշքշուկներից։

«Շատ երկրներում էլեկտրամոբիլներ ներկրելու դեպքում ոչ միայն բնապահպանական հարկ չեն գանձում, այլ ընդհանրապես մաքսատուրքեր չկան։ Պետությունը խթանում է նման մեքենաներ գնելը», — ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2017թ. հոկտեմբերի 12-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր որոշում նախապատրաստել էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելու մասին, բայց ոչ մի փոփոխություն չի եղել։

Լրահոս
0