ՀՀ 7 մարզի 20 համայնքում կիրակի օրը` մարտի 11-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ Համայնքի ղեկավարի 31 թեկնածուից 12-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ավագանու անդամի 146 թեկնածուից ինքնաբացարկ է հայտնել 8-ը։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
«Համայնքի ղեկավարի 19 թեկնածուներից 9-ը ինքնառաջադրվել են, 2-ն առաջադրվել են ԲՀԿ-ի, 8-ը` ՀՀԿ-ի կողմից։ Համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում ներկայացված են մեկական թեկնածու, մեկում` 3, մեկում` 4 թեկնածու։ Ավագանու անդամների 138 թեկնածուներից 75-ը ինքնառաջադրվել են, 62-ին առաջադրել է ՀՀԿ-ն, 1-ին` ՀՅԴ-ն»,- ասաց Հերմինե Հարությունյանը։
Ի դեպ, ավագանու անդամի 138 թեկնածուներից միայն 15-ն է կին, իսկ համայնքի ղեկավարի կին թեկնածու ընդհանրապես չկա։