00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիվանդ եմ թարախային անգինայով. երգչուհի Սոնա Ռուբինյանին բուժում են ընկերները

© Sputnik / Aram NersesyanПевица Сона Рубенян на премии "Айкян-2017" (28 февраля 2018). Ереван, Армения
Певица Сона Рубенян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհին հիվանդացել է և խորհուրդ հարցրել ընկերներից, քանի որ պոլիկլինիկան չի աշխատում, դեղատանն էլ առանց դեղատոմսի հակաբորբոքային դեղ չեն վաճառում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբինյանը սեփական մաշկի վրա է զգացել դեղատոմսով դեղ գնելու «հաճույքը»։ Այդ մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցում։

Больница - Sputnik Արմենիա
Ովքեր և ինչպես են լրացնում դեղատոմսերը

«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, կոկորդի ցավը մեղմող կոնֆետներ են առաջարկում ու ասում, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել։ Ի դեպ, պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչնչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն։ Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո»,- գրել է նա։

Մեկնաբանություններում երգչուհուն առաջարկել են ապաքինվել առանց դեղերի, զանգահարել ծանոթներին, իմանալ, թե նրանք ինչ դեղեր ունեն։ Խորհուրդ են տվել կիրառել նաև «պապական» մեթոդներ, օրինակ` կաթնաշոռով կոմպրես։

«Կոկա կոլայով ողողում արա», — առաջարկել է օգտատերերից մեկը։ Մյուսը խորհուրդ է տվել սոդայով կաթ խմել, երրորդը` բացել սեփական դեղատունը։

Sputnik Արմենիան խորհրդի համար դիմեց առողջապահության նախարարություն։ Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության հերթապահը խորհուրդ տվեց դիմել Շտապօգնություն, որը նրան կտանի ցանկացած բժշկական կենտրոն։

Նախարարությունում զարմացան, երբ լսեցին, որ Շտապօգնությունը չի գալիս. «Մի՞թե մարդ չկա, որը նրան մեքենայով տանի հիվանդանոց, որտեղ նրան դեղատոմս կտան»։

Նրանց խոսքով` աշխատանքային օրերին կարելի է պոլիկլինիկայից բժիշկ կանչել։

«Հարցն այն է, որ նա ինքն իրեն չի կարող բուժում նշանակել առանց բժշկի։ Եթե նրա մոտ անգինա է, նրան հակաբիոտիկ է պետք։ Հակաբորբոքային դեղերը, օրինակ, «Նեմեսեիլը», «Դեքսալգինը» վաճառում են առանց դեղատոմսի։ Բայց եթե նրա մոտ անգինա է, ապա անհրաժեշտ են հակաբիոտիկներ, իսկ դրա համար պետք է դեղատոմս», — ասացին նախարարությունից։

Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Շտապօգնությունը նման դեպքերում հրաժարվել կանչից, դժվարացան պատասխանել, բայց հավելեցին. «Կարծում եմ, որ ոչ»։

Մարտի 1-ից հակաբիոտիկներն ու հորմոնալ, ինչպես նաև կոդեին պարունակող դեղամիջոցները վաճառվում են բժիշկի դեղատոմսով, իսկ հոկտեմբերի մեկից այդ օրենքը կգործի բոլոր այն դեղերի համար, որոնք պետք է միայն դեղատոմսով վաճառվեն։

Հայաստանում մոտ 4 700 դեղ է գրանցված, դեղատոմսով վաճառքի են ենթակա դրանցից 2700-ը։

Դեղատոմսերի հետ կապված հսկողության ուժեղացումից գոհ չէ հասարակությունը, հատկապես` տարեցները, որոնք հաճախ են դեղերի կարիք ունենում, վախենում են, որ այդ խստացման հետևանքով հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում։

Լրահոս
0