ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը»-«Միլան» հանդիպումից հետո ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել հատկապես առաջին խաղակեսից։
Նշենք, որ հանդիպման 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը:
«Շատ լավ տպավորություններ էին հատկապես առաջին խաղակեսում, երբ երկու գնդակի առավելություն ստացանք»,- նշել է նա։
Մխիթարյանի խոսքով` դեռ շատ երկար ճանապարհ կա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց իրենք վճռական են տրամադրված։
Նա խոսել է նաև «Արսենալում» հարմարվելու և թիմակիցների հետ հարաբերությունների մասին։
«Շատ լավ մթնոլորտ է, թիմը շատ լավն է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, տղաները շատ լավն են, հարմարվել եմ»,- ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ երեկ` մարտի 8-ին, Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»: