ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Գավառում 54-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը նախկինում դատապարտված է եղել։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Ավելին, հիմա էլ մեկ այլ` թմրամիջոցների վերաբերող քրեական գործով է անցնում»,- նշված է հոդվածում։
Թերթը հիշեցնում է, որ 54 տարեկան Հայրապետ Հերգանյանը սպանության զոհ է դարձել համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ: Հայրապետը սպանվելուց առաջ խոսել է կնոջ հետ և ասել, որ շուկայի տարածքում է և գալիս է տուն, բայց տուն չի հասել:
Սպանվածը Գավառում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Նա սպանվել է բավական դաժան ձևով. հանցագործը բենզինը լցրել է անշնչացած դիակի վրա և այրել: