00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանից էժան Հայաստանն իրականում լավ էլ թանկ երկիր է

© Sputnik / Asatur YesayantsСупермаркет SAS
Супермаркет SAS - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, որ Հայաստանը վարկանիշային ցուցակում Ադրբեջանից առաջ է անցել, դեռ չի նշանակում, որ այստեղ կյանքն ուրախ է, ապրուստը` ձրի։ Տնտեսագետը լրատվամիջոցների լավատեսությունը չի կիսում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանն իրականում այնքան էլ էժան երկիր չէ, որքան ներկայացնում են որոշ լրատվամիջոցներն ու մեկնաբանները, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ամերիկյան հեղինակավոր GOBankingRates պորտալի`օրեր առաջ հրապարակած ցուցակը, ըստ որի` Հայաստանը 50 ամենաէժան երկրների ցանկում հայտնվել էր 34-րդ տեղում։

Քանի որ էժանության ցուցանիշով Հայաստանն առաջ էր անցել Ադրբեջանից, այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներում։ Հայաստանը ներկայացվեց որպես ապրուստի համար ամենաբարենպաստ երկրներից մեկը։ Մարգարյանը հայաստանյան լրատվամիջոցների այս լավատեսությունը չի կիսում։

«Հայաստանն ընդամենը 34-րդն է։ Նախկին խորհրդային ու սոցիալիստական ճամբարի երկրներ կան, որ Հայաստանից առաջ են, օրինակ` Վրաստանը 16-րդն է, Մոլդովան` 19-րդը, Ռումինիան` 11-րդը, Ուկրաինան` 6-րդը։ Այսինքն` Հայաստանն այնքան էլ էժան չէ, որքան ներկայացնում են որոշ լրատվամիջոցներն ու մեկնաբանները»,- նշեց Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով, էժանության ցուցանիշը ուսումնասիրության հեղինակները դիտարկում են 5 ենթացուցանիշների տեսանկյունից։ Դրանք են աշխատավարձը, գնողունակությունը, բնակարանների վարձակալության գները, կացության ծախսերը, պարենային զամբյուղի ու կենսապահովման զամբյուղի արժեքները, այդ թվում` տրանսպորտային ծախսերի, ծառայությունների արժեքները, ինչպես նաև ռեստորաններում սնվելու գները։

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանն առաջ է ընկել Ադրբեջանից 50 ամենաէժան երկրների վարկանշային ցուցակում

«Եթե դիտարկենք միջին աշխատավարձի արժեքով, Հայաստանը բավականին հեռու է վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականների երկրներից։ Հայաստանում 2017թ-ի ցուցանիշներով միջին աշխատավարձը 471 դոլարին համարժեք դրամ է,ինչը չափազանց ցածր է, և այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի երկրների շարքում 115-րդ հորիզոնականում է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է զբոսաշրջային ծառայություններին, այս ցուցանիշը, Մարգարյանի խոսքով, դիտարկվում է 2 անձի 2-շաբաթյա հանգստի արժեքով։ Հայաստանում այդ հանգիստը կարժենա շուրջ 1078 դոլար։ Համեմատության համար մեր զրուցակիցը նշեց, որ Մոլդովայում նույն հանգիստը կարժենա 980 դոլար, Նեպալում` 595, Հնդկաստանում` 602 դոլար։

Իսկ, օրինակ, Ադրբեջանում, որը համարվել է Հայաստանից ավելի թանկ երկիր, հանգիստն էլ Հայաստանից ավելի թանկ արժե` 1190 դոլար։ Տարածաշրջանի մեր մյուս հարևանները` Վրաստանն ու Թուրքիան, այս ցուցանիշով ևս էժան են։ Առաջինը` 800, երկրորդը` 1100 դոլար։ Բայց, ի տարբերություն Վրաստանի, Թուրքիան այս արժեքի շրջանակում առաջարկում է անհամեմատ ավելի բարձրակարգ ծառայություններ, բարձրակարգ հյուրանոցներում։

Հիշեցնենք, որ GOBankingRates-ի վարկանիշային ցուցակում ապրուստի տեսանկյունից ամենաէժան երկիրը Հնդկաստանն է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թունիսը, Զամբիան, Ուկրաինան, Մեքսիկան, Եգիպտոսը, Բանգլադեշը և Մակեդոնիան։ Իսկ ամենաթանկ երկիրը, որ զբաղեցրել է ցուցակի վերջին հորիզոնականը, Հունգարիան է։

Լրահոս
0