Նարինե Ստեփանյանց
«Սկզբում չէի վախենում, ավելի շուտ հետաքրքիր աշխատանք էր թվում։ Իսկ հետո, երբ կանչերը շատացան, և՛ ես հմտացա, և՛ միջիցս վախը դուրս եկավ, և՛ ավելի սիրեցի իմ գործը», — ասում է Նարինեն։
Փրկարարներն ամեն օր տեսական և գործնական ուսումնավարժանքներ են անցկացնում։
«Մենք միշտ պատրաստ ենք կանչերին»,- նշեց Նարինեն։
Նրա խոսքով` դեպքի վայր մեկնած խմբերում լինում են թե՛ փորձառուներ, թե՛ սկսնակներ, որպեսզի գործողության դեպքում սկսնակները սովորեն փորձառուներից։