ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Արցախի հեռավոր գյուղերում 11 կին սակրավոր է աշխատում, որոնց մասին արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հատուկ ֆոտոռեպորտաժ է պատրաստել։
Հեռուստաալիքի լրագրողները եղել են Արցախում և զրուցել տղամարդուն հատուկ այդ վտանգավոր աշխատանքով զբաղվող գեղեցիկ սեռի նեռրկայացուցիչների հետ։ Ձյան և ցեխի մեջ, քաղաքակրթությունից հեռու` կին սակրավորները փնտրում են այն, ինչ թաքցրել են ուրիշները` հավանաբար տղամարդիկ։
Առայժմ կին սակրավորները հաղթում են ականորդների հետ պայքարում։ Մեկ սակրավորը միջինում օրական 10-11 քմ ականապատ տարածք է մաքրում։ Անվտանգ տարածքը նրանք նշում են կարմիր սյուներով։ Սակրավորների նպատակն է այնպես անել, որպեսզի երեխաները կարողանան հանգիստ ու անվտանգ խաղալ, իսկ մարդիկ` քայլել աշխարհի ցանկացած ծայրում` առանց իրենց կյանքը վտանգելու։
«Ալ Ջազիրայի» զրուցակիցներից մեկը 7 երեխա ունի, երկրորդը կորցրել է հորեղբորը, որը մահացել է ականի պայթյունից։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, որը վտանգավոր գործի հետ է առնչվում։ Սակայն նրանց բոլորին մեկ բան է միավորում. նրանք ուզում են մահով լցված երկրում կրկին խաղաղություն հաստատվի։
«Ալ Ջազիրայի» ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել այստեղ։