ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մարտի 6-ին, ժամը 20:54-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող արագ սննդի կետում: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարաության կայքում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող Կասյան փողոցի թիվ 1/61 հասցեում գտնվող արագ սննդի կետում (30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21:37-ին:
Այրվել են կարտոֆիլի ֆրի պատրաստող ավտոմատ սարքը, ջրատաքացուցիչը և 20 գմ էլ.մալուխ, ջերմահարվել՝ դուռը և կենցաղային իրեր: