Ոստիկանությունը վստահեցնում է, որ նման միջոցառումներ պարբերաբար է անցկացնելու։ Նպատակը ոչ թե տուգանքներ գանձելն է, այլ հետիոտների անվտանգությունն ապահովելը։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:
Բացի այդ, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։