ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Չեչնիայում այսօր ռուսական հատուկ ծառայությունների Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չեչնիայի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրին։
«Ուղղաթիռում գտնվող ինը մարդուց առնվազն հինգը մահացել են», — ասել է գործակալության զրուցակիցը։
Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ. փրկարարները դեռ դեպքի վայր չեն հասել։
Մինչդեռ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել ութ մահացածի մասին։ Նաև նշում են` այն, որ Մի-8-ը պատկանում էր Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչությանը, նույնպես դեռ հաստատված չէ։