00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այստեղով թուրք է անցել. Աֆրինում թուրքերի վայրագությունները ցեղասպանություն են հիշեցնում

© REUTERS / Khalil AshawiТурецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия
Турецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն պահից ի վեր, երբ թուրքական ղեկավարությունը Սիրիայի Աֆրինի շրջան ներխուժելու մասին որոշում կայացրեց, հասկանալի դարձավ, որ անհնար է խուսափել խաղաղ բնակչության շարքում բազմաթիվ զոհերից։ Այդպես էլ պատահեց, թուրքական կանոնավոր զորամիավորումների և նրանց կողմից կռվող ահաբեկիչների կրակի տակ են ընկել այդ վայրերում բնակվող թե՛ քրդերը, թե՛ հայերը։

Պարբերաբար տեղեկատվություն է ստացվում քաղաքացիական զոհերի մասին։ Երկու օր առաջ հաղորդվել է, որ թուրքական տանկերը կրակ են արձակել Աֆրինի շրջանի Հուջեյլար գյուղի քաղաքացիական մեքենաների և բնակելի տների վրա, ութ մարդ մահացել է, 12–ը` վիրավորել։ Մոտ մեկ ամիս առաջ թուրքական զորքերի ավիագրոհները և հրետանային գնդակոծությունները հանգեցրել են Սիրիայի հյուսիսային շրջանների 86 խաղաղ բնակչի մահվան։ Սա ընդամենը երկու դրվագ է, իսկ քանիսն են դեռ առջևում…

Бундестаг - Sputnik Արմենիա
Թուրքերը դժգոհ են Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

Իհարկե, ռազմական գործողությունները խաղաղ բնակչության շարքում հանգեցնում են զոհերի։ Բայց 21–րդ դարում ինքնին արդեն ենթադրվում է, որ դրանք փորձում են նվազագույնի հասցնել։ Այո, «պատերազմը մնում է պատերազմ» և «պատերազմում բոլոր միջոցներն արդարացված են», բայց ամեն դեպքում ակնկալվում է, որ քաղաքակիրթ աշխարհում չեն սպանի հասարակ մարդկանց, ընդ որում` բոլորովին անհիմն։ Եվ այստեղ առանցքային բառը «քաղաքակիրթն» է։

Այս բնորոշումը Թուրքիայի մասին չէ։ Օսմանների կայսրությունը, որն առաջացել է Բյուզանդիայի ոչնչացման պատճառով, հենց իր ստեղծման միջոցով անմարդկային էր։ Այդպես ժողովուրդներ և մշակույթներ ոչնչացնելու ավանդույթն այսօր փոխանցել են պետությանը, որը կոչվում է Թուրքիայի Հանրապետություն։ Անպատժելիությունը հանցագործի մոտ հանցագործությունը կրկին ու կրկին կատարելու ցանկություն է ծնում, շուտով այդ ցանկությունը կսկսի հաճույք պատճառել` դառնալով պաթոլոգիա, որը լիովին գիտական անվանում ունի` սպանության մոլուցք։

Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Չենք մեջբերի Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ վկայությունները, միևնույն է` հարևանները դրանք մտացածին կանվանեն։ Մեջբերենք մարդու, որին Անկարան և Բաքուն չեն կարող մեղադրել «հայկական լոբբի կողմից կաշառվելու» և «նենգ դաշնակների» կազմակերպությանն անդամակցելու մեջ` Ֆյոդր Միխայիլովիչ Դոստոևսկուն։

Ահա մի հատված «Գրողի օրագրից». «Ես մի անգամ արդեն ասել եմ, որ Մոսկվայում` որբանոցներից մեկում, որտեղ նայում են փոքրիկ բուլղարացի որբերին, որոնք Ռուսաստան են եկել այնտեղի ավերածությունից հետո, մի 10 տարեկան հիվանդ աղջիկ կա։ Նա տեսել է (և չի կարող մոռանալ), թե ինչպես են թուրքերն իր աչքի առաջ մաշկահան արել իր ողջ հորը։ Այդ որբանոցում կա նաև մեկ այլ հիվանդ բուլղարուհի` նույնպես 10 տարեկան, և ինձ վերջերս պատմել են նրա մասին։ Նա սարսափելի հիվանդություն ունի` ուժերի աստիճանական անկում և անվերջ քնկոտություն։

Նա անընդհատ քնում է, բայց քունն ընդհանրապես չի ուժեղացնում նրան, նույնիսկ` հակառակը։ Հիվանդությունը շատ լուրջ է։ Հնարավոր է հիմա այդ աղջիկն արդեն մահացել է։ Նա նույնպես մի հիշողություն ունի, որը չի կարողանում տանել։ Թուրքերը վերցրել են նրա փոքրիկ եղբորը` երկու–երեք տարեկան երեխային, սկզբից ասեղով հանել աչքերը, իսկ հետո նստեցրել ցցի վրա։ Հենց դա էլ չի կարողանում մոռանալ աղջիկը, այդ ամենն արել են նրա ներկայությամբ, նրա աչքի առաջ»։

Kандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գրիգորյան. «Նշմարվում է Աֆրինի հետ կապված Թուրքիայի նպատակը»

Օսմանների կողմից ամբողջ պատմության ընթացքում իրականացրած խոշոր ցեղասպանություններից են հույների, հարավային սլավոնացիների, հայերի ցեղասպանությունը։ Չհաշված մասշտաբով և յաթաղանի թափով ավելի «փոքրերը», եթե, իհարկե, ցեղասպանությունը կարող է «փոքր» լինել։

Այսօրվա Թուրքիան օսմանյան ավանդույթների լիարժեք ժառանգորդն է, և ժամանակակից բաշիբոզուկները գործում են ինքնիշխան պետությունում` Սիրիայում։ Մեծ վտանգ կա, որ թուրքական զինվորականության գլխին կխփի ենիչերների սերունդներից ժառանգած արյունը, և Սիրիայում կսկսվի հերթական ցեղասպանությունը։ Եթե արդեն չի սկսվել։

Իսկ եթե հիշենք, որ Թուրքիան այսօր ղեկավարում է անհավասարակշիռ հիստերիկ Էրդողանը, որը ձգտում է իրեն սուլթան հռչակել, ապա այդ վտանգը բազմապատկվում է։ Եվ արդեն նույնիսկ անհասկանալի է, թե ինչպես կարելի է կանգնեցնել ենիչերների այսօրվա հետնորդներին, որոնք ժամանակին զինվել են Արևմուտքի կողմից։ Ինչպես պարզվում է` ի վնաս իրենց։ Թեև պատմության չճանաչված դասերն օգուտ չեն տալիս։

Իսկ առայժմ այդ դասերն անտեսվում են։ Թուրքական տանկերը կրակ են արձակել Սիրիայի հյուսիսում Աֆրինի շրջանի Հուջեյլար գյուղի քաղաքացիական մեքենաների և բնակելի տների վրա։

Լրահոս
0