ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահը։ Արա Բաբլոյանը նշեց, որ ԱԺ պատգամավորի թափուր մնացած մանդատը ՀՀԿ խմբակցությունը որոշել է հանձնել ընտրական ցուցակի հաջորդ հորիզոնականը զբաղեցնող Տաճատ Վարդապետյանին։
Նա ԱԺ-ում նոր մարդ չէ։ Ծնունդով ջավախեցի պատգամավորը ԱԺ-ում աշխատել է 2012-2016թթ.-ին։
Վարդապետյանը ծնվելէ 1966թ. մարտի 10-ին, Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
Խորհրդարան է անցել համամասնական ընտրակարգով։
Տաճատ Վարդապետյանն ԱԺ-ում փոխարինելու է ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանին։