Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ապրիլյան պատերազմից հետո տարբեր ձևաչափերով բավականաչափ հանդիպումներ են եղել, այդ թվում նախագահների մակարդակով, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք Ադրբեջանը անընդհատ խախտել է։ Եվ անգամ վերջին հանդիպումը` արտգործնախարարների մակարդակով, համանախագահների տարածարջանային այցը, որոնք, թվում է, խաղաղ բանակցային գործընթացում պետք է առաջնթաց գրանցեին, ի վիճակի չեղան որևէ բան փոխելու։ Եվ նորից Ադրբեջանի պատճառով»,- ասում է Մելիք- Շահնազարյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը փորձում է նոր պայմաններ ու խնդիրներ դնել բանակցությունների սեղանին` դրանով կարգավորման գործընթացը շեղելով իր բուն էությունից։ Օրինակ` ռազմագերիների փոխանակման մասին հայտարարություններն են անում։ Նման մոտեցմամբ Ադրբեջանը երբեք չի նպաստի Արցախի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի բարեհաջող մեկնարկին և ավարտին։