00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:03
37 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Վահե Հովհաննիսյան
ԵԱՏՄ-ից դուրս գալը բազմաթիվ ռիսկեր է պարունակում.Հովհաննիսյան
19:18
5 ր
Արմեն Աշոտյան
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ-ի կազմում․Աշոտյան
19:23
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզը դեմ է. Ֆրանսիայի դեսպանը մեկնաբանել է Ալիևի` «պատմական Էրիվանի» մասին ասածը

© Sputnik / Aram NersesyanПосол Франции в Армении Джонатан Лакот
Посол Франции в Армении Джонатан Лакот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագետը կոչ է արել երկիմաստություն չփնտրել Ֆրանսիայի դիրքորոշման մեջ. Փարիզը դատապարտել է այդ հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ֆրանսիան դեմ է ցանկացած հայտարարության, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը` մեկնաբանելով նախագահ Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությունը։

«Ֆրանսիան դեմ է հանդես եկել այդ հայտարարություններին», — ասաց դիվանագետը` մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքը։ Դեսպանի գնահատմամբ` Փարիզը դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա։

Միևնույն ժամանակ դեսպանը կոչ է արել երկիմաստություն չփնտրել Փարիզի արձագանքում։

Հիշեցնենք` փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նրա ելույթը Երևանի կողմից արդար արձագանքի արժանացավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները զառանցանք են, սակայն Եվրոպայի լռության պայմաններում նման անհեթեթությունները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը երկու շաբաթ անց. Ֆրանսիայի արտաքին գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ Փարիզը «հակված է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը» և կողմերին կոչ է անում «զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»։

Լրահոս
0