00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասի կենսագրության որոշ դրվագեր կեղծված են, լուսանկարները` մոնտաժված

© Sputnik / Asatur YesayantsПамятник Комитасу
Памятник Комитасу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոմիտաս վարդապետի կենսագրության ամենատարածված փաստերն իրականության հետ կապ չունեն, մանկության ընկերն ու ավարտական աշխատանքը վառ երևակայության արդյունք են։ Բացահայտումները Sputnik Արմենիային են ներկայացրել Մեծ վարպետի կյանքն ու ստեղծագործական ուղին ուսումնասիրած մասնագետները։

Նելլի Դանիելյան, Sputnik

Ինքնակենսագրությանը հակասող կենսագրություն

Տարիներ առաջ Հայաստան էին ժամանել երկու ֆրանսուհիներ։ Նրանք այցելել էին Մատենադարան, աշխատակիցներին խնդրել արխիվային փաստաթղթերից հանել ու իրենց ցույց տալ Կոմիտասի աշխատությունը` քրդական երաժշտության մասին։ Մերժում ստանալով` նրանք նույն խնդրանքով դիմել էին նաև Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան։

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը ստիպված է եղել ֆրանսիացի գործընկերուհիներին հանգամանալից բացատրել ու փաստերով ապացուցել, որ նման աշխատություն գոյություն չունի ոչ միայն հայաստանյան գիտական պահոցներում, այլև ընդհանրապես որևէ տեղ։

© Sputnik / Asatur YesayantsԿոմիտասի ձեռագրերը
Письмо Комитаса своим ученикам - Sputnik Արմենիա
Կոմիտասի ձեռագրերը

Այս պատմությունը Sputnik Արմենիային պատմեց Մարինե Մուշեղյանը` նշելով, որ Կոմիտասի մասին այդ թյուր տեղեկությունը շատ խոր արմատներ է գցել ու ավելի քան 1 դար` անցնում է գիտական մի աշխատությունից մյուսը։

Այն մասին, որ Կոմիտասը քրդական երաժշտության մշակմամբ ու ուսումնասիրությամբ է զբաղվել, առաջինը հայտարարել է Կոմիտաս վարդապետի առաջին կենսագիրը՝ բանասեր, բանաստեղծ, հասարակական գործիչ Թորոս Ազատյանը, 1931թ-ին, «Կոմիտաս վարդապետ» գրքում։ Նա գրում է, որ 1899թ-ին, ավարտելով Բեռլինի երաժշտանոցը, Կոմիտասն ավարտական աշխատանք է գրել քրդական երաժշտության թեմայով։

Խորհրդային բազմազգ երկրում, ժողովուրդների բարեկամության ֆոնին այս փաստը աներկբա ընդունվեց, ողջունվեց ու նաև շատ արագ տարածվեց։

Դրանից հետո, մյուս բոլոր կենսագիրներն ու երաժշտագետներն իրենց գործերում կրկնեցին այս թեզն, և այդ տեղեկությունը տարածվեց աշխարհով մեկ։

Ի դեպ, Թորոս Ազատյանից մի քանի տասնամյակ առաջ Կոմիտասն ինքն էր առաջինը գրի առել իր կենսագրությունը, բայց այդ աշխատության մեջ քրդական երաժշտության մասին ոչ մի բառ չկա։

Կոմիտասը չի արել այն, ինչ վերագրում են նրան

5 տարի առաջ` 2013թ-ին, «Գութաներգ» ֆիլմի վրա աշխատելու ընթացքում վավերագրող ռեժիսոր Գագիկ Հարությունյանն ուսումնասիրում է Կոմիտասի գրական ու երաժշտական ժառանգությունը։ Ու թեև տարբեր աղբյուրներից լսել էր քրդական երաժշտության նկատմամբ Կոմիտասի ունեցած հատուկ վերաբերմունքի մասին, բայց այդ մասին վկայող որևէ փաստ չի կարողանում գտնել։ Որոշում է դիմել մասնագետի` երաժշտագետ Մարինե Մուշեղյանի օգնությանը։

«Երբ Գագիկ Հարությունյանը դիմեց ինձ, ես սկսեցի որոնել, նախ սկսեցի հետաքրքրվել, թե այդ տարիներին` 1896-1899թթ-ին, Կոմիտասին ինչ թեմաներ են հետաքրքրել, որովհետև, եթե նա աշխատած լիներ այդ ուղղությամբ, այդ տարիների նրա թղթերի մեջ գոնե մի թերթ պետք է մնացած լիներ։ Չգտա»,- պատմում է Մուշեղյանը։

Չբավարարվելով միայն Հայաստանի արխիվներում գտած փաստերով` Գրականության և արվեստի թանգարանի աշխատակցուհին հարցումով դիմում է Բեռլին։ Այնտեղից պատասխանում են, որ Կոմիտասի նման աշխատություն իրենց ռեգիստրում գրանցված չէ։

© Photo : Komitas Museum official siteՍպիրիդոն Մելիքյանը (երաժշտագետ, կոմպոզիտոր), Կոմիտասն ու Արմենակ Շահմուրդյանը
Спиридон Меликян, Комитас и Арменак Шахмурадян  - Sputnik Արմենիա
Սպիրիդոն Մելիքյանը (երաժշտագետ, կոմպոզիտոր), Կոմիտասն ու Արմենակ Շահմուրդյանը

Մուշեղյանը համոզվում է, որ Կոմիտասի մասին այդ տեղեկությունը հիմնազուրկ է։ Երկարատև որոնումների ու հետազոտությունների արդյունքում ձեռք բերված փաստերը երաժշտագետը ներկայացնում է գիտական աշխատության, ռեժիսոր Գագիկ Հարությունյանը` «Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան» վավերագրական ֆիլմի մեջ։

Այդուհանդերձ, Կոմիտասի կենսագրական փաստերի խեղաթյուրումը շարունակվում է նաև այսօր։ Գագիկ Հարությունյանը նշում է, որ վերջերս լույս տեսած մի գրքում Կոմիտասը ներկայացված է քուրդ Ուսուբ Բեկի հետ լուսանկարում, որը ներկայացվում է որպես նրա մանկության ընկեր։ Մինչդեռ այդ լուսանկարը, Հարությունյանի խոսքով, ֆոտոմոնտաժի արդյունք է։ Որևէ փաստական հիմնավորում չունի նաև քուրդ ընկերոջ մասին լայն տարածում ստացած պատմությունը։

«Այդ գիրքը վաճառվում է, այդ գիրքը կա մանկավարժականի գրադարանում, ակադեմիայի գրադարանում»,- ասում է Հարությունյանը։

Մուշեղյանն էլ հավելում է, որ Կոմիտասի մասին խեղաթյուրված փաստերը ոչ միայն հրապարակվում, այլև դասավանդվում են Կոմիտասի անունը կրող Երևանի պետական կոնսերվատորիայում։

Դժվար, բայց ոչ անհնարին ճշմարտություն

Կոմիտասի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը քաջածանոթ երաժշտագետը, այնուամենայնիվ, չի թաքցնում` Կոմիտասը հավաքել է քուրդ ժողովրդի որոշ երգեր, բայց երբեք չի մշակել դրանք։

«Ազգագրագետ լինելով` Կոմիտասն ուսումնասիրել է, նույնիսկ կատարել է քրդական երգեր, բայց միայն հայկական և արևելյան մշակույթների միջև համեմատություն անցկացնելու նպատակով»,- ասում է Մարինե Մուշեղյանը։

Գագիկ Հարությունյանն էլ հավելում է, որ Կոմիտասի ուսումնասիրած քրդերեն երգերից շատերը կատարել են հայերը։

«Մենք գիտենք, որ քրդախոս հայեր շատ կան, որոնք կորցրել են իրենց արմատներն ու քրդերեն են խոսում։ Մինչև անգամ «Սասունցի Դավիթն» են ներկայացնում քրդերեն, բայց դա չի նշանակում, թե դա քրդական է»,- ասում է նա։

Մեր զրուցակիցները չեն թաքցնում, որ հայ գիտական, երաժշտական շրջանակներում Կոմիտասի մասին նոր իրողությունը շատ դժվարությամբ են ընդունում։ Ավելի քան 100 տարի որպես անվիճելի ճշմարտության մատուցվող տեղեկությունն այնքան ամուր է նստած մասնագետների գիտակցության մեջ, որ շատ դժվար է լինելու կոտրել կարծրատիպը, բայց ոչ անհնար։

Լրահոս
0