00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «հիվանդություն» է. Հայաստանն ամենաշատը սիրող ազգերի հնգյակը

© Sputnik / Ani LiparityanМонастырь Сагмосаванк
Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլիզաբեթ Գիլբերտն իր «Կեր, աղոթիր, սիրիր» գիրքը պետք է Հայաստանում գրած լիներ, կարծում է Դավիթ Գասպարյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Զբոսաշրջիկներից շատերը Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Ուկրաինայից ու եվրոպական երկրներից հիմա ավելի հաճախ են Հայաստան գալիս՝ նախընտրելով այն մի շարք այլ հետաքրքիր տուրիստական ուղղություններից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց զբոսավար Դավիթ Գասպարյանը։

Նա նշեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է լեհերի մոտ, իսկ լեհերը, ինչպես հայտնի է, շատ ճանապարհորդող ժողովուրդներից են։

 

«Իմ աշխատանքային լեզուն ռուսերենն է, դրա համար ավելի հաճախ ռուսալեզու հյուրերի հետ եմ աշխատում։ Ինչ վերաբերում է եվրոպացիներին, ապա Հայաստան են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից ու սկանդինավյան երկրներից։ Տուրիզմի համար ամենալավ շրջանն աշունն է», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Դավիթի խոսքով` զբոսաշրջիկներին շատ է գրավում հայերի հյուրընկալությունը։ Զբոսավարը համոզված է՝ եթե ժողովուրդը տաքարյուն է, ապա սրտանց է դիմավորում հյուրերին։

«Ինչպես ասում են` տունն առանց հյուրերի պարզապես չորս պատ է, իսկ հյուրը տան ամենակարևոր մարդն է։ Ես կասեի, որ «Կեր, աղոթիր, սիրիր» գիրքը պետք է Հայաստանում գրված լիներ։ Մեզ մոտ կարելի է համեղ սնվել, շատ վայրերում աղոթել ու սիրել երկիրն ու շուրջն ամեն ինչը», — նշեց Դավիթը։

Российская туристка Елизавета Бондаренко на фоне горы Арарат - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում

Նրա խոսքով` Հայաստանի հյուրերին առաջին հերթին գրավում են Գառնին ու Գեղարդը։ Քանի որ Գառնին հետխորհրդային տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, իսկ Գեղարդի վանքն առանձնանում է ժայռափոր լինելով։

Այլ պահանջարկ ունեցող ուղղություններն են՝ Սևանա լիճն իր հիասքանչ տեսարաններով, Խոր Վիրապի վանական համալիրը, որի հետ կապված են Հայաստանում քրիստոնեության ակունքները։ Հայ զբոսավարը նշեց, ու այդ վայրը հետաքրքիր է նաև Արարատի ստորոտին գտնվելու պատճառով։

Զբոսաշրջիկները հավանում են նաև Տաթևի վանքն ու Նորավանքը, ու նրանց մեջտեղում գտնվող Արենի գինեգործական գյուղը։

«Ամենակարևորը` կան զբոսաշրջիկներ, որոնք մի քանի անգամ են մեր երկիր այցելում, որովհետև Հայաստանը «հիվանդություն է»։ Իսկ իմ աշխատանքում ամենակարևորն այն է, որ մարդկանց մոտ մեր երկրի մասին ճիշտ տպավորություն ստեղծվի»,  — ասաց Դավիթը։

Օրինակ` Ռուսաստանի հայերը լրիվ ուրիշ են։ Նրանք հայրենիքից դուրս են ապրում, դրա համար ավելի փակ են, ուրիշ խառնվածք ունեն։ Իսկ բուն Հայաստանում, հայրենիքում, մենք լրիվ ուրիշ ենք, նշեց զբոսավարը։

 

Դավիթը համոզված է, որ անհրաժեշտ է սեփական երկրի մասին ամբողջական ու ստույգ տեղեկություններ ունենալ, որպեսզի ապատեղեկատվություն չտարածել։ Որոշ զբոսավարներ աշխատանքի ընթացքում օգտվում են համացանցում եղած ոչ ճշգրիտ աղբյուրներից։

«Զբոսավարի խնդիրն իր ժողովրդի պատմությունը ճիշտ ներկայացնելն է, քանի որ քո առջև այլ ազգի ներկայացուցիչներ են, ու նրանք կարող են մտածել․«Իսկ մերոնք ու՞ր էին, երբ այս ամենը Հայաստանում հայտնվում էր»։ Խոսքն, օրինակ, գինեգործության մասին է», — ընդգծեց Դավիթը։

 

Հայ զբոսավարը ասաց նաև, որ նրա համար կարևոր է հյուրերի հետ ընկերական հարաբերություններ հաստատելը․ նրանք իրեն հաճախ իրենց մոտ են հրավիրում։

Լրահոս
0