00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հնագույն դաշույնը․ ինչպես է արցախցին միլիոնանոց հավաքածուի սեփականատեր դարձել

© Sputnik / Arpi BeglaryanДадиванк, Арцах
Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախցի նախկին ականազերծողը տարածաշրջանի ականապատ վայրերից հազվադեպ ու եզակի գտածոներ է հավաքել։ Այսօր նրա հավաքածուում տարատեսակ հին զենքերի ավելի քան 500 նմուշ կա՝ քարե դարից մինչև երկաթե։ Ինչպես հնագետներն են պնդում, դրանց շարքում է Հայաստանում գտնված ամենահին դաշույնը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ստեփանակերտի բնակիչ, նախկինում «HaloTrust» հումանիտար կազմակերպության ականազերծող Դավիթ Սիմոնյանն արդեն 15 տարի է նետի ծայրեր, տարատեսակ հին զենքեր ու դրանց մասեր է հավաքում։

Հնագույն նետերի շարքում կան սկիֆական, ուրարտական, ասորական, մոնղոլական նմուշներ․․․Հավաքածուում կարող եք գտնել զրահահար  նետի ծայրեր, որոնք ծակում էին վեհազրահը, նիզակներն ու տեգերը, շեղբերը, դաշյունները, պատյանները և զենք ու զրահի այլ բաղադրիչները, կա նաև նախամարդու քարե դանակ։ Բոլորը, բացառությամբ երկու բրոնզե ծայրերի, Արցախի տարածքում են հայտնաբերվել։

© Photo : Areg Balayan, provided by David SimonyanԴավիթ Սիմոնյանի հավաքածուից
Монгольские наконечники стрел из коллекции Давида Симоняна - Sputnik Արմենիա
Դավիթ Սիմոնյանի հավաքածուից

Հնագույն զենքերի հանդեպ Դավթի կիրքն առաջացել է այն ժամանակ, երբ նա ականազերծող էր աշխատում։ Այսօր նրա հավաքածուում ավելի քան 500 նմուշ կա, որոնք վերավերբում են քարե, պղնձե, բրոնզե ու երկաթե դարերին։

«Երբ ականազերծող էի աշխատում, նետի երկաթե ծայր գտա, քանի որ տանը հին դաշույններ էի պահում, որոշեցի հավաքել դրանք։ Գտածոն գործընկերներիս ցույց տվեցի ու խնդրեցի հայտնաբերած զենքի հատվածներն ինձ տալ», — պատմում է բլոգերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հավաքածուն եզակի է ոչ այնքան քանակով, որքան հնությամբ, քանի որ նմուշներով կավելի է հետևել մարդու էվոլյուցիային։

Դրանցից ամենահինը երկու քարե հատիչներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, մեր թվարկությունից առաջ ութ հազար տարի առաջ են ստեղծվել։

«Հիմա կա մի վարկած, որի համաձայն այս հատիչները քարե դարի մարդու առաջին մատիտներն էին, որոնցով նա քարանձավի պատերին նկարներ էր ստեղծում, այնպես որ առաջին բլոգերի մատիտն ինձ մոտ է», — կատակում է Դավիթը։

© Photo : Areg Balayan, provided by David SimonyanԴավիթ Սիմոնյանի հավաքածուի քարե դանակը
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի քարե դանակը - Sputnik Արմենիա
1/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի քարե դանակը
© Photo : Areg Balayan, provided by David SimonyanԴավիթ Սիմոնյանի հավաքածուի նետերի երկաթե ծայրերը
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի նետերի երկաթե ծայրերը - Sputnik Արմենիա
2/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի նետերի երկաթե ծայրերը
© Photo : Areg Balayan, provided by David SimonyanԴավիթ Սիմոնյանի հավաքածուից. մ.թ.ա. 11–8 դարեր
Դավիթ Սիմոնյանի հավաքածուից. մ.թ.ա. 11–8 դարեր - Sputnik Արմենիա
3/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուից. մ.թ.ա. 11–8 դարեր
1/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի քարե դանակը
2/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի նետերի երկաթե ծայրերը
3/3
Դավիթ Սիմոնյանի հավաքածուից. մ.թ.ա. 11–8 դարեր

Ինչ վերաբերում է հավաքածուի ամենանշանավոր նմուշին, ապա բլոգերի խոսքով՝ դա բրոնզե ծայրն է, որը  հայտնաբերվել է Մարտակերտի մոտակայքում «Պուշկին յալ» բարձրունքի մոտ, նաև հինգ հազար տարեկան դաշույնը։

«Ծայրը պտուտակի տեսքով կոթ ունի։ Կարծում եմ՝ սա պտուտակի ամենահին կիրառումն է, քանի որ ըստ պատինայի շերտի, ծայրը երեք հազար տարեկան է, այն Արքիմեդեսի պտուտակից 500 տարի մեծ է։ Մեծ արժեք է ներկայացնում բրոնզե դաշույնը։ Հնագետների կարծիքով՝ այն հինգ հազար տարեկան է։ Մասնագետները պնդում են, որ դա Հայաստանում գտնված ամենահին դաշույնն է։ Հազվադեպ նմուշ է ևս մեկ բրոնզե դաշույն՝ իր պատյանով։ Բազմաթիվ նման իրեր են գտնվել, սակայն առաջին անգամ եմ տեսնում, որ պատյանով լինի», — պատմում է Դավիթ Սիմոնյանը։

© Photo : Areg Balayan, provided by David SimonyanԴավիթ Սիմոնյանի հավաքածուի հնագույն դաշույնները
Кинжалы из коллекции Давида Симоняна. Каждому из кинжалов больше трех тысяч лет, а обломку бронзового лезвия слева - пять тысяч лет. - Sputnik Արմենիա
Դավիթ Սիմոնյանի հավաքածուի հնագույն դաշույնները

Նրա եզակի հավաքածուն մի քանի տասնյակ հազար դոլար է գնահատվում, սակայն նա չի պատրաստվում վաճառել այն։ Նախատեսում է Արցախի հին զենքերի թանգարան կառուցել։ Այսօր էլ տարբեր երկրների զբոսաշրջիկները գալիս են այդ հավաքածուն տեսնելու։

Հավելենք, որ մայիսի 9-ի կապակցությամբ Դավիթը պատրաստվում է ցուցադրել իր հավաքածուն Շուշիի Նարեկացի կենտրոնում։

Լրահոս
0