00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծովային «բժիշկները» Դիլիջանի անտառների գերին են դարձել. ի՞նչ կանեն հյուրանոցի դելֆիններին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցДельфин
Дельфин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դելֆինները գիտակից կենդանիներ են, որոնք փոքր երեխայի բանականություն ունեն։ Նրանք կարողանում են ընկերություն անել, ապրումակցել, ուրախանալ և տխրել։ Դելֆիններին Հայաստան են բերել, և քիչ է մնացել՝ տանջամահ անեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Դիլիջանի խոշոր հյուրանոցներից մեկի ղեկավարությունն իրավապաշտպանների ճնշման տակ ստիպված փակել է «դաժան դելֆինարիումը»։ Այս մասին գրում է The Daily Мail-ը։

Հոդվածի հեղինակները հղում են անում ծովային կաթնասունների բրիտանական բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է դելֆինների փրկության համար։

«Դիլիջանի հյուրանոցի միայնակ և վախեցած դելֆինները արևի լույս քիչ են տեսել։ Երկու կաթնասուններին բերել են Հայաստան, որպեսզի այստեղ դելֆինաթերապիա անցկացնեն», — նշված է հոդվածում։ Դելֆինարիումի ղեկավարությունը խոստացել է այցելուներին լողալ դելֆինների ընկերակցությամբ, բուժվել տարբեր հիվանդություններից։

Արդյունքում բրիտանացի մասնագետները հասել են նրան, որ դելֆինարիումը փակվել է, իսկ կենդանիները տեղափոխվել են Ռուսաստան, որտեղից էլ բերվել էին։ Համենայն դեպս, այդ մասին վկայում են փաստաթղթերում նշված տվյալները. դելֆիններին բերել են Սոչիի «Ծովային աստղ» դելֆինարիումից։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսը հանգեցնում է դելֆինների իմունային համակարգի գործունեության խանգարման. նրանք հաճախ են սատկում ստամոքսի խոցի, վարակների և այլ հիվանդությունների պատճառով։

Китовая акула - Sputnik Արմենիա
Ջրային աշխարհի ամենամեծ բնակիչը կետաշնաձուկն է. տեսանյութ

Հյուրանոցի ղեկավարությունը Sputnik Արմենիային հայտնեց, որ դելֆինների հետ կարելի է շփվել մինչև մարտի 10-ը, դրանից հետո դելֆինարիումը կփակվի։

Sputnik Արմենիայի խնդրանքով բնապահպան Կարինե Դանիելյանը մեկնաբանեց ստեղծված իրավիճակը։

«Գիտե՞ք, չէի ցանկանա օգտագործել «բիզնես» բառը, բայց դա հենց բիզնես է, որը տարածված է ամբողջ աշխարհում։ Շատ երկրներում են բացվում դելֆինարիումներ։ Այո, իսկապես լավ է, երբ երեխաներն այդ կենդանիների հետ շփվելու հնարավորություն ունեն, բայց բազմաթիվ հարցեր կան», — նշեց նա։

Բնապահպանի խոսքով՝ միջազգային մասնագետներն արդեն ապացուցել են, որ դելֆինները բուժում են շատ հիվանդություններ, բարձրացնում են տրամադրությունը, փոխում մարդու էներգետիկան։ Նրանց հետ շփումից հետո երեխան իսկապես կազդուրվում է։

Բայց մյուս կողմից, ինչպես նշեց Դանիելյանը, ակնհայտ է, որ դելֆիններին կարելի է պահել միայն այն երկրներում, որոնք ելք ունեն դեպի ծով, օվկիանոս, աղի ջրերով լիճ։

«Պարզապես աղետ է կենդանիներին պահել այնտեղ, որտեղ չկան վերոհիշյալ պայմանները։ Դա վնասակար է թե՛ դելֆինների, թե՛ շրջակա միջավայրի համար։ Հայաստանում նույնպես փորձել են դելֆիններ պահել։ Իսկ մենք (բնապահպանները) նախազգուշացրել էինք», — ասաց բնապահպանը։

Դանիելյանը նշեց, որ մեր երկրում կենդանիներն իրենց լավ չեն զգացել, նրանց սպառնացել է մահը։

Բնապահպանի խոսքով՝ Եվրոպայի և ԱՊՀ-ի շատ երկրներում փորձել են զբաղվել այս բիզնեսով և հասկացել են, որ անիմաստ է։

Հենց նույն պատճառով էլ 2013թ-ին փակվեց Երևանի դելֆինարիումը։ Փոքր ջրավազանը և քաղցրահամ ջուրը վնասակար էին դելֆինների առողջության համար։ Այն ժամանակ կաթնասուններին տեղափոխեցին Ուկրաինա։

Լրահոս
0